ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Սերժ Սարգսյանին է պետք փոխել, ոչ թե վարչապետին». արձագանքում են քաղաքացիները
08.09.2016
Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի վերջում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Իր հրաժեշտի խոսքում նա նշեց. «Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»:
Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո համացանցում սկսվեցին ակտիվ քննարկումներ:
Սաթեն Մանասյան, օգտատեր

Ստեղ են ասել. «Վարչապետին փոխում եք, որ ի՞նչ անեք»: Ամեն տարի կառվարություն ու վարչապետ փոխելով ո՞ւր կհասնենք: Կարծես մեր կյանքը բարեկեցիկ դարձնելու գաղտնիքը վարչապետին շուտ-շուտ փոխելու մեջ է:


Ողջ հայ ազգը Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջում, իսկ Սերժ Ազատիչը վարչապետին է պաշտոնանկ անում՝ ցույց տալով, թե տեսեք՝ ես էլ բարեփոխումներ եմ ուզում անել: Սա ևս մի «խաբս» է՝ ընտրություններից առաջ ցույց տալու համար, որ Սերժն իբր ուզում է մեր կյանքը բարեփոխել: Իսկ մեր կյանքը հիմնովին կբարեփոխվի, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, այլ ոչ թե վարչապետն ու ինչ-որ նախարարներ: Իրականում, այնպես չէ, որ վարչապետին փոխելով՝ Սերժ Սարգսյանի ստեղծած բազում խնդիրները կլուծվեն, մեր պրոբլեմները կկրճատվեն, մենք կունենանք աշխատատեղեր, աշխատավարձերը կբարձրանան, բյուջեն չեն գռփի, հարկային բեռը կթեթևացնեն, անարդարությունը կվերանա…


Այնպես որ, Սերժ Սարգսյանին է պետք փոխել և ընդմիշտ դուրս հանել մեր քաղաքական դաշտից, մեր կյանքից, ոչ թե վարչապետին, քանի որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 8 տարիներին կառավարությունը չի ներկայացրել հասարակության պահանջներն ու խնդիրները, քանի որ Սերժ Ազատիչը դա թույլ չի տվել:

Արտեմ Պողոսյան, օգտատեր
Հովիկ Աբրահամյանին էլի ինչպես միշտ կտանեն ՀՀԿ նախընտրական շտաբի պետ: Մարդը կոռուպցիայի և կեղծիքների անփոխարինելի մասնագետ ա:
Արա բա ասում էիք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:
Ձեր հայրենիքը փողն ա միայն, այն էլ ոչ հալալ քրտինքով վաստակած:
Աշոտ Ասատրյան, օգտատեր

Մոտ երկու օր է խոսակցություններ սկսեցին պտտվել, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալու: Շատերը սկսեցին այդ ամենը, որպես բամբասանք ընդունել, իսկ շատերը հավատացին դրան: Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից հետո հրաժարական տվեց:


Աբրահամյանի խոսքերով հրաժարականը պայմանավորված է նրանով, որ չնայած մենք 25-ամյա անկախություն ունեցող երկիր ենք, բայց դեռևս ունենք անցումային խնդիրներ, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:



2014 թվականի ապրիլի 13-ից անցել է 2 տարի: Հովիկ Աբրահամյանից երևի 2 տարի պահանջվեց, որպեսզի հասկանա, որ ինքը չի կարողանում հասարակության և կառավարության ջանքերը միացնի իրար ու հաղթահարի այդ խնդիրների լուծումը, չնայած մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնելը նա ԱԺ նախագահն էր:


Հա, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանը ավելի շփվող վարչապետ էր, ավելի շատ էր հայտնվում գյուղացիների մեջ, նույնիսկ գյուղացիները չանա-չանա հետը կռիվ էին անում, բողոքում էին, պահանջում էին, բայց էական փոփոխություն միևնույնն է 2 տարիների ընթացքում չգրանցեց Աբրահամյանը:


Հովիկ Աբրահամյանը նաև նշում է, որ ինքը հնարավորություն է տալիս նախագահին նոր կառավարություն ստեղծելու, որպեսզի նոր վարչապետը կարողանա լուծի այն խնդիրները, որը ինքը չի կարողացել:


Սակայն ի՞նչ նոր կառավարության մասին է խոսքը, եթե ամեն անգամ նույն դեմքերն են պտտվում աթոռներին, ամեն անգամ նույն մարդկանց տարբեր տեղեր փոխելով նույն խաղերն խաղում: Չկա նոր դեմք, չկա նոր մտածողություն, Հայաստանում վերջին 25 տարում նույն մարդիկ են պաշտոն զբաղեցնում: Այնպես որ Հովիկ Աբրահամյանը իզուր է հույսը նոր կառավարության վրա դրել, քանի որ եկողը նոր դեմք չի լինելու, շարունակելու է աշխատել նույն ձևով ու նորից չի կարողանալու միացնի իրար հասարակության և կառավարության ջանքերը:


Կարպիս Փաշոյան, ակտիվիստ
Նոր վարչապետի հետ կապված հույսեր մի կապեք և դադարեցրեք առաջին անգամ էրոտիկա տեսած պատանու դեմքով լուրջ քննարկումներ կազմակերպել, իբրև թե լոլիկ աճեցնողի հեռացումով և ազդեցիկ գործարարի նշանակումով հնարավոր է և դրական տեղաշարժեր արձանագրել:
Պավել Մանուկյան, «Սասնա ծռեր» խմբի անդամ
Վարչապետը պետք է լինի այն մարդն, ով ցավ է զգում իր երկրի համար և կպած է հողին: Իսկ Կարեն Կարապետյանն այն «Փոքր Մհերը» չէ, ում վրա պետք է ժողովուրդը հույս դնի, բայց դե Մոսկվայի համար ամենահարմարը Կարեն Կարապետյանն է:
Արա Արայան, օգտատեր
Էշի երկիր ա, ում ուզում նշանակում են, ում ուզում ազատում են, ոչ բարև, ոչ հաջող, ինչի՞ էիր եկել, ի՞նչ արեցիր, քո տված վնասը ով՞ պիտի հատուցի...
Ժողովուրդն իրա գործին, թայֆեն իրա, ինչպես ուռին ու բարդին։
Սա հայկական մուլտֆիլմ ա, մուլտֆիլմ, լուրջ ընդունել չի կարելի:
Սյուզան Սիմոնյան, Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ
Պուծին, Պուծին մինչև վերջ: Հայաստանի վարչապետ են նշանակելու մի մարդու, որի կյանքն ու գործը Ռուսաստանում են, և նա շատ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից: Այդ վարչապետն անմիջականորեն կատարելու է Ռուսաստանի հրահանգները: Իսկ այդ հրահանգներն արտահայտելու են ոչ թե հայկական, այլ ռուսական շահերը: Սա ձեզ չի հուշո՞ւմ, որ մենք արդեն լիովին անցանք Ռուսաստանի վերահսկողության տակ, և նա ոնց ուզի` վարել-հնձելու է: Թե՞ մտածում եք, որ Պուտինը բարի քեռի է լինելու: Նրանք, որ ասում են մենք գաղութ չենք, սրիկայաբար ստում են: Գաղութը պոզով-պոչով է՞ լինում:
Հ.Գ. Հա, չմոռանամ ասեմ, որ հաջորդ վարչապետը ռուս է լինելու: Էլ նեյնիմ-նեյնիմ չեն խաղալու:
Էդիկ Բաղդասարյան, լրագրող

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ։ Նրա բիզնեսին ոչինչ չի սպառնում, նա շարունակում է ընդլայնել բիզնեսի սահմանները։ Այս տարի նա իր սեփական խաղաղի այգուց կարտադրի գինի։










Լևոն Բարսեղյան, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ


Բայց մի վարիանտ էլ կա. ասենք, կարող է մարդը կոռուպցիան հաղթահարել է, ասել են ապրես, էլ գործ չունես, մնացածը ինքներս կանենք:













Վիլեն Գաբրիելյան, օգտատեր
Հիմա ամենաշատը քեֆս բերում ա նրանից, որ պատկերացնում եմ, թե Կառավարության և առընթեր մարմինների ղեկավարների մոտ ինչ գաղջ մթնոլորթ է և կյանքը անարդար է կարգախոսի ներքո տրամադրություններ են տիրում, ու անընդհատ մի անվստահ միտք է պտտվում մտքներով, թե՝ կարող ա՞ պլստամ:
Ասածս ինչ ա՝ մեկդ Վովային, Սեյրանին, Տամոժնու Գագոյին, Զակատի Սերգոյին, Նեվիձիմկա Էդոյին, Չյոռնիյ Գագոյին և մնացածին ասեք, Ճոճողն ասում ա՝ ոչ մեկդ էլ չեք պլստալու, սաղիդ էլ փուռն են տալու, անտեսելով ձեր անձնուրած և անբասիր ծառայությունը պապային, ու ձեզանից հետո եկողներն էլ չեն պլստալու, երբ ուզի և ում ուզի փուռը կտա, այ տենց անարդար է կյանք:
Գուրգեն Առաքելյան, լրագրող
Ասում եք էլի, նա միակն էր, ում մազերը սևացան, ոչ թե սպիտակեցին պաշտոնավարման ընթացքում:
Երվանդ Վարոսյան, օգտատեր


Հովիկ Աբրահամյանի գնալը ոչ մի բացասական էմոցիա չառաջացրեց, բայց կհուշե՞ք մի դեպք, երբ հնին հանել են, նորին դրել ու մի լավ բան ա եղել...













Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր