ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Մենք հեգնում ենք, կատակում, բայց լացելու բան է». արձագանքներ` ՀՀ վարչապետի հայտարարությանը
24.10.2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը 4 ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ լայն արձագանք է ստացել համացանցում` ինչպես ձևաչափի, այնպես էլ բովանդակության առումով: Քննարկվում է վարչապետի հատկապես այն հայտարարությունը, ըստ որի` «այսուհետ յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած ապրանք ներկրել Հայաստան` առանց որևէ պրոբլեմի»:

Վարուժան Բաբաջանյան, լրագրող
Վարչապետի ելույթից հետո որոշել եմ շաքար ներմուծել.... Հոգեհանգիստս երեքշաբթի, Սուրբ Արաղե եկեղեցու Զակուսկեցոց սրահում...
Համլետ Կիրակոսյան, «Գյումրի Ասպարեզ» օրաթերթի խմբագիր
Լֆիկ Սամոն մեկ գիշերվա մեջ 789 անգամ զանգել է Կարեն Կարապետյանին, 987 հատ sms է ուղարկել, 547 նամակ է գրել...
Կարեն Կարապետյանն այդ ամենին պատասխանել է մեկ արտահայտությամբ՝ զանգերդ ու sms-ներդ շաքարով կտրեմ, լուսաստղով էլ կենացդ խմեմ:
Առաքել Մովսիսյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Վարչապետի ասածն ուրիշ բանի վերածեցին: Սարքել ենք ծաղրածու, չենք ուզում ոչ մի բանով օգնենք, մենակ քննադատում ենք: Գտնում եմ, որ դա սխալ ա, վարչապետը նոր սկսել ա աշխատել: Նա որևէ կուսակցության անդամ չի եղել, ընդամենը խելացի, բարի մարդ ա: Մենք պիտի թև ու թիկունք լինենք, որ իրա գործերը ստացվեն: Եթե պիտի խանգարենք, ավելի լավ ա` չխառնվենք:
Ես չեմ վերցնի հեռախոսը, ասի` «արա, Շմայսն ա, էս հարցը լուծի»: Ես ինչ հնարավորություն ունեմ, օրենքին համապատասխան ապրում եմ, դա արդեն աջակցություն ա:

Նիկոլ Փաշինյան, ԱԺ պատգամավոր

«Արագգ» ՍՊԸ տնօրեն Արարատ Թումանյանն ահազանգում է, որ տարիներ շարունակ կարողացել է դիզելային վառելիքի որոշակի խմբաքանակ ներկրել Հայաստան, նույնիսկ հասցնել Արցախ, սակայն այս տարի արհեստական խոչընդոտներ են ստեղծվել և թույլ չեն տալիս նախկինի պես դիզելը ներկրել: Նրա պատմելով` չափանիշները փոխվել են էնպես, որ փաստացի ստացվում է` ՀՀ կարող են ներկրել միայն ՌԴ-ում արտադրված դիզվառելիք: Կարծում եմ` սա հակասում է վարչապետի վերջին հայտարարությանն, ու ԱԺ-ն պետք է պարզաբանում պահանջի:

Լևոն Զուրաբյան, Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր
Լայն սպառման ապրանքների մենաշնորհները դարձել են չարիք մեր երկրում, ինչի պատճառով տուժում է բնակչությունը, ովքեր ստիպված են սննդամթերքը գնել ուռճացված գներով: Նոր վարչապետը հայտարարում է, որ բոլորն այսուհետ կարող են զբաղվել ներկրմամբ, առանց խոչընդոտների, իսկ եթե լինեն, առաջարկել է զանգել իրեն: Կարծում եմ` դա հարցի լուծման մեխանիզմ չէ ու առաջարկում եմ, որ Աժ-ում լսումներ հրավիրվեն ու հարցը դարձնենք քննարկման լուրջ առարկա: Հասկանանք` ինչ է կատարվում ոլորտում, ինչ միջոցառումներ պետք է անցկացնել, որ ապօրինի մենաշնորհները վերացվեն:
Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Մենք հեգնում, չենք հավատում, կատակում ենք վարչապետի ասածի վրա.... Երևի դրա իրավունքն ունենք... Իշխանությունն իր գործողություններով դրա իրավունքը տվել է ժողովրդին, սակայն, լացելու բան է: Պատկերացնո՞ւմ եք` վարչապետն ի լուր աշխարհի ասում է. «Այսօրվանից յուրաքանչյուր մարդ կարող է ներկրել այն, ինչ կցանկանա և եթե հարցեր կլինեն, թող զանգի ինձ»... Այսինքն ինքն էլ գիտի, որ մինչ երեկ դա հնարավոր չէր ու դեռ կարող են պրոբլեմներ առաջանալ ու կարիք լինի այդպիսի հարցով զանգել երկրի վարչապետին... Այսինքն մինչ երեկ, հիմնականում, խախտվել են երկրի օրենքները, որոշակի մարդիկ քրեորեն պատժելի արարքներ են թույլ տրվել.... Ու սա ասում է հանգիստ, ի լուր աշխարհի... Ու ոչ մի խոսք պատասխանատվության մասին... Դե իհարկե, Սերժ Սարգսյանը ասեց չէ՞` ետ չենք նայելու, ով թալանել է, թալանել է...

Գալուստ Սահակյան, Աժ նախագահ

Մենաշնորհը դա ցանկալի երևույթ է պետության համար, բոլոր պետություններում էլ այդպես է, բայց մենաշնորհը պետք է իրական լինի և ոչ թե այստեղ-այնտեղ ինչ-որ մի բան անելով դարձնել մենաշնորհ: Իհարկե, խնդիրներ կան պետության մեջ, ապրանքներ կան, որոնք մենաշնորհով պետք է լինեն և դա միայն Հայաստանում չի, այստեղ խնդիրը ոչ թե մենաշնորհների դեմ պայքարն է, այլ խնդիրը նա է, որ այդ մենաշնորհները ճիշտ առաջանան:

Միքայել Մելքումյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Մարդիկ այնքան են հիասթափվել, որ կարողա վախենան գնան ինչ-որ ապրանք բերեն: Ես հիմքեր չունեմ, որ ասեմ չեմ հավատում: Շատ կարճ ժամանակում կերևա` լրացուցիչ մրցակիցներ եկել են, թե ոչ: Երկու օրը դեռ քիչ է, եկեք սպասենք 22 օր:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր