Ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման գործով մեղադրվող Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Դատավճռի հրապարակումից հետո Սամվել Բաբայանը հայտարարեց, որ չի ընդունում իր մեղավորությունը` պնդելով, որ իր գործողություններում հանցավոր տարր չկա: Վերջինի փաստաբան Ավետիս Քալաշյանն էլ իր հերթին է նշում, որ իր պաշտպանյալին վերագրված մեղադրանքն անհիմն է և շինծու:
Շատերի կարծիքով՝ Բաբայանին ազատազրկելը քաղաքական պատվեր էր, որի նպատակը նրան մեկուսացնելն էր:
Նման դատավճիռ կայացնելու մեջ միտում կար: Հետագայում, եթե համաներում լինի, դա չի տարածվի Սամվել Բաբայանի վրա:
Անպայման բողոքարկելու եմ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և անհրաժեշտության դեպքում հասնելու ենք մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այսօր երևաց, որ Բաբայանը ՀՀ թիվ մեկ քաղբանտարկյալն է, քանի որ ամենաշատն իրենից էին վախենում: Նախընտրական շրջանում նա ցանկանում էր, որ ընդդիմադիր ուժերը միասնական հանդես գան ու այդ նպատակով հանդիպել էր բոլորի հետ: Ես գիտեմ՝ ինչ են խոսել: Իշխանությունները վտանգ էին զգում, քանի որ Արցախում ևս նրան ակնածանքով էին վերաբերվում: Իշխանությունները զգացին, որ հնարավոր են ոչ միայն նախընտրական, այլև հետընտրական զարգացումներ ու դրա համար մեկուսացրին:
Մենք գործ ունենք ենթադրության վրա հիմնված նախաքննության եզրակացության հետ: Չներկայացվեց ենթադրյալ հանցագործության, այսպես կոչված, մոտիվը: Այսինքն` ամբողջ շղթան պետք է բացահայտվեր մեղադրողի կողմից, բայց հասկանալի չդարձավ, որ եթե, ենթադրենք ինչ-որ գործողություն արել են, ապա ինչի համար են արել: Իսկ դա պարտադիր պայման է դատական գործընթացի համար:
Բաբայանի գործը հասնելու է մինչև Եվրոդատարան: Կարելի է պատկերացնել, թե ինչ են շահելու դրանից ադրբեջանցիները: Նման դատավարություն Սամվել Բաբայանի դեմ նաև Բաքվում է եղել... Մենք մեր իսկ ձեռքերով Արցախի բանակը, նաև պատերազմի ժամանակ այդ բանակը ղեկավարած մարդուն ներկայացնում ենք զենքի գործով և փողերի լվացմամբ զբաղվող հանցագործի: Թե սա ինչպիսի հարված է Հայաստանի Հանրապետությանը, կարող եք ինքներդ գնահատել:
Դատարանը կայացրեց քաղաքական որոշում, որը հարված էր նաև դատական իշխանությանը: Ես կարծում էի, որ քաղաքական գործընթացներից ելնելով` իշխանությունները պետք է իրենց մեջ ուժ գտնեին և կարողանային արդարացի որոշում կայացնել, սակայն ցավոք սրտի, այդպես չեղավ: Հետագայում կարծում եմ, որ գործը կգնա Վերաքննիչ, Վճռական դատարաններ և ապա՝ ՄԻԵԴ: Իսկ Եվրոդատարանում, արդեն, կարելի է շնորհավորել ադրբեջանցիներին, որոնք կկարողանան ՀՀ բանակը ղեկավարած հրամանատարին ներկայացնել որպես հանցագործի:
Հաճախ չէ, որ մեր երկրում հերոս է դատվում:
Համաձայն եմ, եթե մեղավոր է, պետք է պատժվի` անկախ նրանից, թե ով է: Բայց արդյո՞ք բոլորն են հավասար օրենքի առաջ, արդյո՞ք օրենքը մեր երկրում ընտրովիաբար չի գործում:
Ախր այնքան սրիկաներ ու իրական հանցագործներ կան, որ անպատիժ են ու ազատության մեջ…
Անկախ այն բանից, թե Սամվել Բաբայանը մեղավո՞ր էր իրեն առաջադրված մեղադրանքում, թե՝ ոչ, Արցախում ինչ մեծ սխալներ է ժամանակին թույլ տվել, նրա նկատմամբ դատավճիռը ոչ արդար էր, ոչ` նպատակահարմար: Հայաստանում արդադատություն չկա, կա` նպատակահարմարություն, բայց ո՞ւմ համար էր նպատակահարմար Սամվել Բաբայանին ազատազրկելը: Ապրիլյան պատերազմում 800 հեկտարի կորուստ ունեցանք 100-ից ավելի զոհեր, ոչ մեկը դրա համար պատասխան չտվեց, «չնստեց», Արցախի բանակի հաղթական հրամանատարին, ով հաղթանակի խորհրդանիշն է դարձել, ազատազրկել են կիսատ զենքի, «տրուբայի», մեկ էլ`ներկոտված եվրոների համար:
Օրենքի առաջ ինչպես և մարտի դաշտում հավասար են բոլորը: Անկախ ամեն ինչից` Սամվել Բաբայանը եղել և մնում է Արցախի ազատագրական պայքարի հիմքում կանգնած զինվորականներից մեկը: Նրա կենսագրությանը կավելանա 6 տարվա դատավճիռը, բայց երբեք չի սրբագրվի այն փաստը, որ նրա հրամանատարության օրոք ազատագրվեց 11.458 կմ² տարածք, ներկայիս Արցախի տարածքն ամբողջությամբ:
Բաբայանին դատապարտելու լուրը կարդալուց հետո մի սովետական անեկդոտ հիշեցի։
Մի կալանավոր մյուսին հարցնում է.
-Քեզ քանի՞ տարի են տվել
-10
-Ինչի՞ համար
-Ոչ մի բանի
-Սուտ ես ասում, ոչ մի բանի համար 6 տարի են տալիս։