ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մարդկանց սերիալների միջոցով կառավարելու առաջադրանքը Դիանան շատ լավ կատարել է ու կատարում է». հանրությունը քննարկում է Դիանա Գրիգորյանի պարգևատրումը
07.03.2018

Համացանցում երեկվանից ակտիվորեն քննարկվում է ՀՀ նախագահի հրամանագիրը՝ Դիանա Գրիգորյանին Մովսես Խորենացու մեդալ շնորհելու կապակցությամբ: Համացանցի առավել ուշագրավ գրառումները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքական գործիչ

Իսկ գիտեք, թե Մովսես Խորենացին որքան էր երազում քյառթ-կրիմինալ սերիալային ժանրի մասին: Պարզապես դառնությամբ գիտակցում էր հեռուսատտեսության բացակայության փաստն ու իր «Պատմությունը հայոց»-ը սցենարի չէր վերածում, փողոցից դերեսանների քասթինգ չէր անում: Թե չէ գիտեք՝ ինչպե՜ս կգրեր.
-Արա Վասակ, էս խի ես Պարսկաստանի յաներից գալԸմ: Չլնի՞ դավաճանության մամենդ ա, խարեբ...
Ու այսպես շարունակ...

Արամ Մանուկյան, ակտիվիստ

Դիաննա Գրիգորյանին մեդալ տալու պատճառը ավելի խորն է, քան երևում է . դա մի պետական ծրագիր է, որը իրականցվում է երկար տարիներ՝ մարդկանց սերիալների միջոցով կառավարել, կախվածության մեջ դնել իրենց զիբիլ ալիքներից՝ սուտ ինֆորմացիա տեղ հասցնելու համար: Իսկ այդ առաջադրանքը Դիաննա շատ լավ էլ կատարել է ու կատարում է:

Ռուզան Բաբայան, օգտատեր

Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար։ Երևի մեդալ տվողները տալուց առաջ մոռացել են նախ իմանալ այս մեդալի իմաստը .

Սուրեն Թադևոսյան, օգտատեր

Թույլատրողը, ցավոք, մենք ենք՝ մեր հասարակությունը, որովհետև ըստ արժանվույն չեն մերժել, մեր կենցաղից չենք օտարել էդ սերիալները, որովհետև չենք գնում օպերա, թատրոն, գոնե, վերջիվերջո, կինո, կարելի՞ է գնալ մեկ-մեկ: Իրենց ռեյթինգը ապահովողը մենք ենք՝ մեր հասարակությունը:

Սեմ Քեռյան, օգտատեր

Բա դուք ի՞նչ էիք ուզում


Սցենարիստ, դերասանուհի, հեռուստաեթերից հայտնի Դիանա Գրիգորյանը անդրադարձել է մարտի 8-ի առթիվ Սերժ Սարգսյանի կողմից «Մովսես Խորենացու» անվան մեդալով պարգևատրելուց հետո հանրության կողմից քննադատությանը։


««Char u naxanz» մարդկանց կասեմ հետևյալը՝ մոռացել եք անգամ, որ այսօր տոն է, որ այսօր պիտի ՁԵր մայրերին, քույրերին և կանանց տաք բարություն, ջերմ խոսքեր, փոխարենը Ձեր ներսի մաղձը շպրտում եք մի մարդու վրա , ով նույնպես կին է, մայր և դուստր: Եթե իմանամ , որ Ձեր մեջ կուտակված թույնն, ինձ վրա թափելով կօգնի ՁԵզ ՁԵր շրջապատի կանանց մի քիչ ավելերջանկացնել և ուշադրության արժանացնել, պատրաստ եմ ինձ վրա կրել Ձեր «ագրեսիան»»:


Այս գրառումից երևում է, որ Դիանա Գրիգորյանը այդպես էլ ոչինչ չի հասկացել: Չի հասկացել, թե ինչու են մարդիկ քննադատում:


Հարգելի Դիանա Գրիգորյան, բոլորս էլ շնորհավորում ենք ձեր տոնը, ցանկանում, որ դուք՝ որպես կին, դուստր, մայր, լինեք գեղեցիկ ու երջանիկ:


Բայց այս մաղթանքները որևէ կապ չունեն ռեժիսոր, սցենարիստ, դերասան Դիանա Գրիգորյանի հետ: Այստեղ արդեն ինքը պետք է մեզ՝ հանրությանը, հեռուստադիտողներին, մաղթի քաջ առողջություն, ծով համբերություն, տոկունություն՝ իր հեղինակած սերիալներին ու եթերային այլ աղբերին դիմանալու համար:


Բա դուք ի՞նչ էիք ուզում, Դիանա: Հանրությունը ձեր պարգևատրմանը արձագանքել է ձեր իսկ սերիալների բառապաշարով: Լավ բառապաշար լիներ, լավ բառեր կասեին, փողոցային ու գարշահոտ բառապաշար է, դա են ասում: Սա ձեր իսկ գործունեության արձագանքն է:


Եթե Սերժ Սարգսյանը Դիանա Գրիգորյանին իր անտաղանդության, դիլետանտության, ռաբիս ճաշակի համար պարգևատրել է Խորենացու մեդալով, հանրությունն էլ իր հերթին է նրան պարգևատրել՝ իր արձագանքով, մեկնաբանություններով, գնահատականներով:

Անի Պետրոսյան, ռեժիսոր, լուսանկարիչ

Դիանա ջան շնորհավորում եմ: Արժանի ես հաստատ է՛լ ավելի բարձր պարգևների: Գիտեմ, որ քեզ ասեն դու այլ մտքի թռիչք ունես, դու կպատկերացնես 5 հարկանի քարե շենքի բարձրություն: Երբեք չեմ մոռանա այն միջադեպը, երբ ընկերուհուս հետ հանդիպեցինք քեզ, նա ասաց, որ օրդինատոր է, իսկ դու հարցրեցիր՝ դա ո՞րն է, սանիտարկա՞ն: Եվ երբ ես և նա նայեցինք իրար ու խնդացինք, քեզ թվաց քո վրա ենք խնդում, այլ չմտածեցիր՝ օգնականիդ, որը ոտքը ոտքին գցած թափահարում էր կիսահան կոշիկը և օգնում, որ ոտքերի Chanel Chance հիշեցնող բուրմունքը է՛լ ավելի արագ տարածվեր քո առանձնասենյակում: Մի խոսքով, հուսանք օրը կգա, բարին էլ հետը և դու, ինչպես և մնացած անգրագետ էշերը, կհամալրեք հարևան թշնամի երկրի հարեմները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր