ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Համացանցը քննարկում է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսային ձայնագրությունը
11.09.2018

Համացանցը քննարկում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ընթացքում նրանք քննարկում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հարցաքննության և կալանավորման հարցերը։

Արթուր Հայրապետյան, լրագրող, հրապարակախոս

Ես չեմ հասկանում միամտություն որակել, թե անզգուշություն։ Բայց խոսքը ուժային կառույցների մասին է։ Եթե գաղտնալսող կա ուժային կառույցների ղեկավարներին, ուրեմն ջրի երես դեռ շատ բան դուրս կգա։ Լավ չի։ Ստուկաչ աշխատող կա մեջներդ՝ թիկունքում։ Սա կոնկրետ Նիկոլի դեմ է աշխատում։ Այստեղ ողջ պատասխանատվությունը Վանեցյանի վրա է մնում, որովհետև նման բան թույլ տալ չի կարելի։ Սա պետություն է և պետության տակն ու վրան հեռախոսով դնել-առնել ու չիմանալ, թե ձեզ ով է ձեզ լսում, պարզապես միամտություն է, չէ՝ խայտառակություն:

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Փաստորեն կան մարդիկ, ովքեր կարողանում են ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցություններն այնպես մաքուր և զուլալ ձայնագրեն, որ մարդու թվա, թե հատուկ ձայնագրման նպատակով Վանեցյանն ու Խաչատրյանը գնացել են ձայնագրման ստուդիա, որպեսզի գեղեցիկ հնչողություն ապահովեն մեզ համար։


Հա ու կան մարդիկ, ովքեր կարծում են, թե ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը պետքա հեռախոսով նման թեմաներ խոսեն, որ 8 րոպեանոց նյութի մեջ ինչքան հնարավորա հակառուսական թեմաներ խցկեն։


Հա ու ձայնագրությունը գցողն էլ երևի պատահաբար ամբողջ տեքստը անգլերեն էր թարգմանել, որ մենք համ լսենք համ կարդանք։

Դերենիկ Մալխասյան, լրագրող, քաղաքական մեկնաբան

Մի երկրում, որտեղ գաղտնալսում ու համացանցում հրապարակում են ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցությունը, ապա այդ երկրի ազգային անվտանգությունը լրջագույն ճգնաժամի մեջ է, լրջագույն խնդիր ունի։
Կարծում եմ ժամանակն է իրավապահ համակարգում արմատական կադրային բարեփոխումներ սկսել:

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Եթե գաղտնալսման նյութն իրական է, ուրեմն սա իրավապահ համակարգի վերջն է, եթե սարքած է՝ ԱԱԾ-Ն ՀՆԱՐԱՎՈՐ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԳՏՆԻ ՈՒ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՅԴ «ԿԱՏԱԿԱՍԵՐՆԵՐԻՆ»…

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Էդ հեռախոսային զրույցը վռազ անգլերեն եք թարգմանել, որ չիմանա՞նք, թե որ հատուկ ծառայություններն են ձայնագրել... Առայժմ այս մի աչք զարնող հանգամանքը: Բա որ ասում էի՝ լուստրացիա արեք.... Կարային չէ՞ պրանկեր վովա-մովաները զանգեին, խոսեցնեին... Իրենց բոլոր զանգերը ստացվում են: Երևի մտածել են, թե ԱԱԾ ու ՀՔԾ պետերն անգլերեն չեն խոսա, դե իրենք էլ հայերեն չէին կարող խոսել:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան....այս մարդիկ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել ու ուզում են պրոցեսը կասեցնել՝ գաղտնալսումներով, բաներ անելով: ԱԱԾ տնօրենը ասուլիս կտա ու կպարզաբանի՝ ինչն ինչոց է... Տեղի է ունեցել գաղտնալսում, ո՞վ է արել, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով: Դեռևս օգոստոսի 17-ին հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել եմ՝ մարտի 1-ի գործը բացահայտված է, բոլորը պետք է կանգնեն դատարանի առաջ: Բացի այդ, չմոռանանք, որ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքար է տեղի ունենում: Բոլորը պետք է պատասխան տան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր