ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Որքանո՞վ էր արդարացի Հայրիկյանին խոշոր գումարային փոխհատուցում տալը
29.03.2013
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 20 մլն 500 հազար դրամ հատկացրեց ՀՀ առողջապահության նախարարությանը` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետագա բուժման համար: Մարտի 28-ին նա մեկնեց Հոլանդիա՝ վիրահատության նպատակով:
Զոհրաբ Եգանյան, Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ
Հարգելի՛ կառավարություն, բացատրիր ինձ խնդրում եմ, թե ինչո՞ւ հարկատուներիս փողերից 20 մլն դրամ տվեցիր Պ. Հայրիկյանի բուժման համար և բացատրիր խնդրում եմ, թե ի՞նչ տարբերություն կա, օրինակ, գլխուղեղի անհետաձգելի վիրահատության կարիք ունեցող 7 տարեկան Արամիկի ու Հայրիկյանի միջև, ինչո՞ւ փող չեք տալիս Արամիկին:
Լուսինե Բադալյան, հաղորդավարուհի
Ես իմ ողջ էությամբ մեղավոր եմ զգում այն երեխաների ծնողների առաջ, որոնք իրենց վերջին հույսը օրվա հացի փող հայթայթող ժողովրդի վրա դրած` կոպեկ-կոպեկ հավաքում են, որ էդ գումարի 1/3-ը հավաքեն, որպեսզի չկորցնեն իրենց երեխաներին.... այն ծնողների առաջ, որ ամեն առավոտ աղոթում են, որ երեխան մի քիչ գոնե երկար քնի, որովհետև, երբ արթնացավ, ուտել է ուզելու, իսկ տանն ուտելու ոչինչ չկա... այն ընտանիքների առաջ, որոնց այդ գումարի անգամ 1 տոկոսը կարող էր փրկել ու ապրելու հույս տար....
Հայրիկյանի ուսի՞ն չէին կրակել ընդամենը...
Ֆրանկեշտեյնի՞ն էր պետք գտնել, որ կենդանացներ Հայրիկյանին:
Պետրոս Ղազարյան, հաղորդավար
''Խղճուկներ և անորակություններ, ձեր թույնով և նախանձով տապակվեք'',- այսպես է արտահայտվել մեր անկախության սիմվոլ Հայրիկյանը նրանց մասին, ում դուր չի եկել պետբյուջեի հաշվին վերջինիս բուժման փաստը։ Մնում է պարզել, թե ի՞նչ խղճով է ''խղճուկների և անորակությունների'' մուծած հարկերը ծախսում մեր Սիմվոլը:
Շանթ Հարությունյան, ''Ցեղակրոն'' կուսակցության ղեկավար
Ինչքան տեսա, Հայրիկյանի դեմ խոսողները փողի բազառ են սարքել: Էդ ինչի՞ չեք բողոքում, որ անմեղ տեղը դատվածները արդարացվելուց հետո դիմում են Եվրադատարան ու ՀՀ կառավարությունը պետբյուջեից, հարկատուների գրպանից վճարում ա էդ անմեղ դատված մարդկանց: Բա էդ մարդկանց խի՞ չեք հիշեցնում, որ լիքը հիվանդ երեխաներ կան, սոված թոշակառուներ կան: Թե՞ էդ մարդկանց վարկաբեկելու հանձնարարություն չեք ստացել: Հիմա բոլոր նմաններիդ հարց եմ տալիս՝ եթե ձեզ անմեղ դատեն ու հետո արդարացնեն ու փոխհատուցում տան, ձեզնից քանի՞սը կհրաժարվի էդ փողից հանուն հիվանդ երեխաների, սոված թոշակառուների: Ասեմ ձեզ, իմացեք, բոլոր անկախության համար դատվածները արդարացվել են ու տարբեր փոխհատուցումներ ա իրենց հասել, նաև փող:
Կարո Եղնուկյան, ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու
Հայրիկյանը գումար չի պահանջել. մահափորձի առաջին իսկ օրվանից Առողջապահության նախարարությունն է հայտարարել, որ բուժման հետ կապված ծախսերն իրենք են հոգալու: Առողջության բարելավման միակ տարբերակը ձեռքի նյարդի վիրահատությունն է, որը Հայաստանում անհնար է իրականացնել` ոչ մասնագետ կա, ոչ էլ տեխնիկա…
Գրում են, որ պետք է հրաժարվի գումարից… Իսկ ինչո՞ւ չեն ասում` թող Ծառուկյանը գործարաններից մեկից հրաժարվի, Քոչարյանը` հարսին կղզի գնելուց:
Կարեն Անդրեասյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Պարույր Հայրիկյանի հետագա բուժումը ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը կարող է ընկալվել որպես խտրական մոտեցում: Եթե որևէ քաղաքացի ՄԻՊ դիմի որպես պաշտպանության միջոց և խնդրի քննարկել, թե որքանո՞վ է իրավաչափ Կառավարության այդ որոշումը, Օմբուդսմենը պատրաստ է գործն ընդունել վարույթ և ուսումնասիրել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր