ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ինչու չկա հասարակական ընդվզում»
27.05.2013
Գազի գնի բարձրացման թեման այսօր ամենաշատն է մտահոգում հասարակությանը: Ոլորտի պատասխանատուները նշել են, թե հաշվի առնելով նաև կառավարության 30 տոկոս սուբսիդավորումը, գազի գինը մեկ խորանարդ մետրի դիմաց կսահմանվի 156 դրամ:
Բնակիչներին մտահոգում է ոչ միայն գազի, այլև դրան հաջորդող մյուս ապրանքների հնարավոր թանկացումները՝ տրանսպորտ, սննդամթերք...
Անդրիաս Ղուկասյան, «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ
156 դրամ են հայտարարել, և այս կերպ ուզում են թանկացման գործընթացը շարունակել, սակայն այսօր հասարակությունը հասունացել է և կարող է «ոչ» ասել Հայաստանում տարվող գների բարձրացման քաղաքականությանը, ու մենք պետք է պահանջենք, որ գազի սակագինը ոչ թե բարձրանա, այլ նույնիսկ նվազի:
Լյուդմիլա Սարգսյան, ՍԴՀԿ ատենապետ
Կյանքը գնալով թանկանում է, և ես զարմանում եմ, թե ինչու չկա հասարակական ընդվզում, եթե չկա և մեր ժողովուրդը չի բողոքում, սա խոսում է այն մասին, որ նրանք արժանի են այս իշխանություններին:
Լևոն Զուրաբյան, ՀԱԿ համակարգող
Գազի սակագնի բարձրացման մասին հայտնի է եղել շատ ավելի վաղ՝ դեռ նախագահական ընտրություններից առաջ, սակայն իշխանությունները դա թաքցրել են՝ ընտրությունների արդյունքների վրա չազդելու համար:
Զարուհի Փոստանջյան, ԱԺ պատգամավոր
Գազի գինը ՀՀԿ-ի ապաշնորհ քաղաքականության հետևանքն է և կոչ եմ անում հասարակությանը չհանդուրժել ու բողոքի ձայն բարձրացնել...
Հայկ Մարության, դերասան
Սա անընդունելի թանկացում է: Ասեմ ավելին, սա կբերի համատարած թանկացման այլ ոլորտներում: Ինչի՞ հաշվին մարդիկ տան այդ փողը, իրենց երեխաների հացի՞: Դե եթե մարսում եք ուրիշի երեխու հացը, կերեք: Ուղղակի նայեք` մի օր չխեղդվեք: Բարի ախորժակ:
Գալուստ Սահակյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար
Իշխող կուսակցությունը` ի դեմ կառավարության, քայլեր է կատարում իրավիճակը մեղմելու ուղղությամբ, քննարկումները շարունակվում են:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր