MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Tomorrow:+27 °C
Տարոն Մարգարյանը տրանսպորտի թանկացման կեղծ հիմնավորում է ներկայացրել
18:38, 19.07.2013
4014 | 5
Ս.թ. հուլիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի կողմից տարածված հասարակական տրանսպորտի գնի հիմնավորումը կրում է մոլորեցնող բնույթ և ոչ մի կապ չունի իրականության հետ: Չքննարկելով հաղորդագրության մեջ ներկայացված ուռճացված ծախսերը, մեքենայի ամորտիզացիայի համար սահմանված 60 ամիսը՝ ձեր ուշադրությունն ենք հրավիրում իրենց կողմից տարածված հաղորդագրության 16-րդ կետով տրված 5.850 ուղևորների փաստի վրա:
Հիմնական մոլորեցումը հենց այստեղ է. ամսական 5.850 ուղևոր նշանակում է՝ օրական 195 ուղևոր: Նույն հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ միկրոավտոբուսն օրական կատարում է 6.5 շրջապտույտ (շրջապտույտը 32 կմ), իսկ սա նշանակում է, որ միկրոավտոբուսը շրջապտույտ կատարելիս տեղափոխում է (195/6.5) 30 ուղևոր, այսինքն մոտավորապես 16 կմ ճանապարհ անցնելիս (օրինակ Աջափնյակից Էրեբունի) տեղափոխում է ընդամենը 15 ուղևոր, այն դեպքում, երբ իրականում տեղափոխում է նվազագույնը 25-30 ուղևոր:
25 ուղևորի հետհաշվարկով ստացվում է օրական ոչ թե 195 այլ՝ 325, իսկ ամսական ոչ թե 5.850, այլ 9750 ուղևոր: Եվ անգամ այս ուռճացված ծախսերի պարագայում՝ 870.190 դրամ, հարաբերակցությունը 9.750 ուղևորների պարագայում չի գերազանցում 100 դրամը (կազմում է 83 դրամ՝ չհաշված շահույթը):
Կոչ ենք անում պատկան մարմիններին, քաղաքական և հասարակական միավորումներին շտապ ձեռնարկել նշված փաստերի և ստեղծված այս իրավիճակի լուծմանն ուղղված մեխանիզմների քննարկում:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նարինե Մինասյան
23:49, 30.07.2013
5554 | 4
to top