MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Tomorrow:+25 °C
Կիրքը սեքս չէ, կիրքը սեր է, որտեղ դու ԱՊՐՈՒՄ ԵՍ, այլ ոչ թե պայքարում ու ձգտում ինչպես իրական կյանքում ...
16:33, 12.08.2013
7168 | 2

Երբև՞է պատկերացրելեք ձեր կյանքը առանց գրելու....

Երբեք չեմ պատկերացրել ու երբեք չեմ պատկերացնի, գրելը ինձ համար մի հաճելի թմրանյութ է, որը թմրեցնում է, հանգստացնում, զսպում մեջս կուտակված զգացումնները, երբեք առանց գրել, այլևս չեմ կարող ապրել....

Ինչե՞ք կարծում դուք իրոք տարբեր եք գրական կյանքում, ու առհասարակ տուք տարբերվում եք...

Գիտեք ես գրական կյանք չունեմ, չունեմ առանձին կյանք, ես չունեմ ոչինչ առանձին, ես ունեմ ԵՍ, այո ես տարբեր եմ, դա բազմիցս եմ ասել, ես սովորական չեմ, քանզի գիտեք սովորական մարդիկ չկան, կան քիչ զգացողններ, և կան զգացողններ ու ապրողններ, այո ես տարբեր եմ, ես անտանելի տարբեր եմ .ես կարողանում եմ շուրթեով զգալ ծխախոտը, ես կարողանում եմ հարբել ու կտրվել ինքս ինձանից, ես կարողանում եմ առավոտը յուրհատուկ ձևով արթնանալ` այնպես կարծես ես նոր եմ ծնվել, ես կարող եմ տեսնել ու հասկանալ, ես կարող եմ զգալ ու լռել, ցավալ ու ժպտալ, ես անտանելի տարբեր եմ, ես խենթ եմ, ես իրոք խենթ եմ.ավելին գուցե նաև գիժ....
իսկ եթե ավելի լուրջ` ես ոչ ինքնատիպ եմ, ոչ յուրահատուկ, իմ միակ առավելությունը այն է, որ ես ԵՍ ԵՄ......իսկ բոլորնել ունեն առավելություն:)

Հեշ՞տ է ապրել մի տեղ, որտեղ բոլորը միայն ուզում են հասկացված լինել, ոչ թե հասկանալ

Ոչինչ կյանքում հեշտ չէ, այո դժվար է երբ չեն ուզում հասկանալ, բայց ուզում են հասկացված լիենլ, տարօրինակ հարց էր, բայց այսպես կպտասխանեմ` , ոչ ոք չի պատրաստվում ձեզ հասկանալ, ոչ ոք պարտավոր չէ դա անել ....

Սիրո՞ւմ եք բառերի ու մտքերի հետ անցկացնել ժամանակը

Այո ես սիրում եմ նրանց հետ ապրել մի տեղում, գիտեք ամեն մի նոր միտք գրելուց ես ավելի եմ մոտենում ինձ, ես ավելին գիտակցում եմ, որ քիչէլ ու ես արդեն կդիպչեմ ինձ, բայց մեկ-մեկ գալիս է այնպիս մտքեր, որը ինձ հեռվացնում է նորից, կարծես հասկանում եմ, որ նորից հետ գնացի, որ նորից ինձ չհասա ...հետաքրքիր է երբեք չեմ հասնում ինձ ...

Մի օր ես կգամ հապավումը կա՞պ ունի հանսելու և չհասնելու հետ

Այո ՄԻ ՕՐ ԵՍ ԿԳԱՄ, դա կարծես ես լինեմ, ես պարում եմ այդ բառերով, մի օր ես կգամ, ոչ թե նշնակում է, որ ես կգամ, այլ նշնակում է, որ մի օր կհասնեմ .....

իսկ ինչի՞ն կհասնեք

այն ամենին որը կոչվում է` ԵՍ

ին՞չ է նշանակում ԱՆԱՆՈՒՆ և Վանիկ

Նրանք իմ հոգիներն են, երկու հոգի որը կա բացի ինձանից իմ մեջ, Վանիկը սովորական Վանիկն է անուն` որով ճանաչում են ինձ, որով ես եմ ներկայանում, ԱՆԱՆՈՒՆԸ իմ ներսի տարբերություն է աշխարհիկ կյանքից կտրված Վանիկն է, լուռ ու խենթ վանիկը, որին ոչ ոք չի ճանաչում, իսկ ԵՍ նա եմ, ով երբեք ու ոչ մի կերպ չի ներկայցել ոչ ոքի, ես ԵՍ ԵՄ, որին ճանաչում է միայն իմ ԵՍԸ....

Ին՞չ կա այդ ներսում

այն ամենը ինչը կոչվում է թաքնված ՎԱԽ///

ինչցե՞ք վախենում, բացհայտվելու՞ց

դա սովորական վախ չէ, ես չեմ վախենում բացահայտվելուց, ես բացահատյված եմ, ուղղակի դա նշանակում է, որ ես պետք է ինչել որ լինի, պետք է մնամ միայն ինձ, հասկացել եմ, որ կյանքում ոչ ոք չի կարող միշտ մնալ իմ կողքին, ես ինձ պահել եմ ԻՆՁ ՀԱՄԱՐ...............

Ինչո՞ւ են շատերը քեզ մեղադրում նրա համար, որ կոպիտ ես

Գիտեք ես ժպտում եմ, ես պատասխանում եմ, ես հանգիստ եմ, ես կոպիտ չեմ, պարզապես հեշտ չէ երբ ամբողջ մի հարյուրավոր մարդիկ քեզ հարցնում են` ինչպես ես, երբ դու ինքդել չգիտես ինչ պատասխանես, եթե զգայի, որ այդ հարյուրավոր մարդիկ ինձ կհասկանան, ես բաց կանեի ինքս ինձ նրանց առաջ, ես կոպիտ չեմ, ես իրականում անգամ ժպտում եմ, պարզապես ես էլ եմ զգում, ես ել եմ մարդ, ինձ փոքր ինչ հասկանալ է պետք:)

Ինչ՞ն է քեզ ստիպում ժպտալ, դա անկեղծ՞ ժպիտ է

Այո ես ժպտում եմ անկեղծ, չևոր կյանքում առանձ այնել անկեղծությունը քիչ է, ես իրոք հոգով եմ ժպտում, ես չեմ ատում ոչ ոքի, պարզապես ես սիրում եմ հեռվից, սիրում եմ սերս ցույց չտալ, ես իրոք ոչ ոքի չեմ ատում, երանի գոնե մի կես պահ ինձ հասկանային:)

ինչե՞ս զգում երբ գրում ես, մանավնդ վերջին քո ստեղծագործությունները կիրք էին հաղորդում, միթ՞ե կիրք ես զգում

Գիտեք կիրքը զգալ չի նշանակում սխալ ու անբարոյականություն, կիրք գեղեցիկ զգացում է, այն հոգու և մարմնի զգացողություն է, այն գեղեցիկ է, այն ուղղակի ապրել է պետք, զգալ մարմնով ու հոգով, ԿԻՐՔԸ մարմնի ու հոգու միախառնումն է, կիրքը գեղեցիկ է, այն քեզ երջանկացնում է կտրում իրական կյանքից....Կիրքը դա գեղեցկություն է, կյանքից կողմից անվճար նվեր, կիրքը քեզ թույլ է տալիս զգալ ազատ, ազատ լինել, հոգով խոսել, շուրթերով զգալ, մատնների ամեն մի շարժումով նկարել այն խենթ սերը որն ուզում ես, կիրքը սեքս չէ, կիրքը սեր է, որտեղ դու ԱՊՐՈՒՄ ԵՍ, այլ ոչ թե պայքարում ու ձգտում ինչպես իրական կյանքում ...

Ըստ քեզ, բոլոր՞ն են կիրք ապրում թե ուղղակի սեքս են զգում

կիրքը հաճույքի հետ մեկ տեղ պետք է զգալ, սեքս միայն քեզ հաճույք է տալիս, իսկ կիրքը տալիս է զգացում, զգացողությունը ...կարծում եմ շատ քչերն են ապրում կիրքը, իսկ շատերը ձգտում եմ պարզապես հաճույքով սահմանափակվել, իսկ կիրքը քեզ բացի հաճույքից տալիս է ազատություն, իսկ դու ազատ ես, ինչպես կուզես կզգաս ու կվայել ես.....

ըստ քեզ, դու հասցնու՞մ ես վայելել այն ամենը ինչը կյանքը ընձեռնում է քեզ այդ պահին

միշտ ձգտում եմ վայելել, զգալ ու ապրել, բայց անհնար է կյանքի ընձեռնած նվերները վայելել միջև վերջ, կյանքը ամեն բան տալով, նաև քեզ ընտրելու հնարավորություն է տալիս, ես ընտրում եմ այն ամենը, ինչը վայելում եմ, ինչից ես դասեր եմ քաղում, ինչից ես հետևություներ եմ անում, կյանքից ընձեռնած նվերնները մեկ-մեկ դատարկ են, այնտեղ կա միայն նյութական, իսկ ես ձգտում եմ նյութականի հետ վայելել նաև հոգևորը:) ես սիրում եմ ընտրել, գտնել ու վայելել ..................

Վանիկ ինչես կարծում հեշ՞տ է արդյոք հասնել, ու պայքարելը, արդյոք հեշտ է հասնել բարձրությանը, զգալ որ դու բարձր ես ..

Կարծում եմ բարձր լինելով դու ոչ ոքից բարձր չես, պարզապես դու պայքարել ես հասել ես, իսկ դա հեշտ չէ, գիտեք հասնելով ամենա բարձրունքին, անգամ ամենա բարձրունքինել հասնելու շատ տեղեր կան, պարզապես քո հասածով չպետք է սահմանափակվես, այլ պետք ավելին ձգտես, ոչինչ հեշտ չէ կյանքում, ոչինչ հեշտ չի տրվում ու ձեռք բերվում ., պարզապես պետք է հասկանալ, որ առանձ դժվարության չկա հաղթանակ, առանձ դժվարության չես կարող պատկերացնել թե որքան հաճելի է հաղթանակի զգացումը, միշտ պետք է բարձրանալ, անկախ նրանից, թե քանի անգամ ես ընկել, պետք է բարձրանալ ու ավելի մեծ քայլերով առաջ գնալ, միևնույն է կյանքը պայքար է պետք է անվերջ կռվել, հաղթել ու պարտվել, միայն թե շարժվել ու գործել, ձգտել ու հասնել, հավատալ ու հուսալ, հիասթափվել բայց մեկ է հաղթել, ու անվերջ հաղթել....

Շնորհակալության այսքան բովանդակալից զրույցի համար, և վերջին հարցը որն ուզում եմ տալ ձեզ, ին՞չ կանեիր երբ առավոտը արթնանայիր ու տեսեիր դու ուրիշ ես, ուրիշ մեկը ով ՎԱՆԻԿԸ ՉԷ ԿԱՄ ԱՆԱՆՈՒՆԸ ...

կսկսեյի ստեղծվել նորից, ստեղծել նոր Անանուն ու նոր Վանիկ, կստեղծեյի ու նորից կվայելեի նրանց ....

Շնորհակալություն Վանիկ, ձեզ հաջողություն ու անսպառ հաղթանակններ ....

The article published in the Spokesperson project.
Share with friends
Կարմեն Կարիս
20:37, 12.07.2014
8223 | 0
20:34, 12.07.2014
8751 | 0
to top