MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Tomorrow:+25 °C
ԵՎ ՕՐ_ՕՐԻ ՄԱՐԴԸ ՄԱՐԴԸ ՈՏՔԻ Կ ԱՆԳՆԵՑ...
19:07, 07.12.2013
2001 | 0



Օլեգ Ցելեբրովսկի

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ

Փողոցներից մեկում խափանվել էր կոյուղին: Եկան վթարային ծառայությունից: Ընդամենը երկու աշխատակիցներ էին` դեղնակարմրավուն արտահագուստով: Բացեցին դիտահորը, նայեցին և մտահոգված սկսեցին ծխել:

- Ահա թե ինչի հասցրեցին մեր երկիրը, - ասաց նրանցից մեկը և կրկին նայեց դիտահորի մեջ:

- Այո, առաջ այդպես չէր, - մյուսը ևս հոտ քաշեց դիտահորից, - ավելի լավն էր:

- Իսկ գիտե±ս ինչու:

- Ինչո±ւ:

- Մարդիկ էին տարբեր:

- Այո՛, հիմա բոլորը գողեր ու ավազակներ են: Ամեն ինչ սկսվում է նրանցից:

- Ո՛չ, - նայելով շարունակեց մյուսը, - մտածում եմ` բոլորն էլ ձգտել են:

- Հիմա չես կռահի, բայց հացի գումար է մեզ անհրաժեշտ:

- Դե, իսկ ինչ մնում է հացին, դա ուրիշ հարց է, միգուցե պոմպը միացնե±նք:

- Կարելի է: Այն ժամանակ Մոսկվայի պետական համալսարանը վերջացրեցի:

- Դու ՄՊՀ-ո±ւմ ես սովորել: Բաումանի անվան ինստիտուտը վերջացնելուց հետո…

- Այ թե ժամանակներ էին: Ամեն ինչ այլ կերպ էր: Ի±նչ ցանկություն ունեիր` վերցրո՛ւ: Հենց թեկուզ գարեջուր:

- Ավելի լավ է` օղի:

- Երկուսն էլ լավն են:

Նրանք վերցրեցին երկուսն էլ: Խմեցին մի քանի բաժակ, խորասուզված սկսեցին ծխել:

- Իսկ մյուս կողմից, - հոգոց հանեց մեկը, - դա է մեր կյանքը:

Երկրորդը մեկ անգամ էլ ուշադիր նայեց դիտահորի մեջ, շուռ տվեց գլուխը:

- Այո՛, սա մեր կյանքն է:

Նրանք նորից խմեցին, և առաջինը ասաց.

- Գիտե±ս, ինչ-որ տեղ այն չի, անդուր հոտ է գալիս:

- Ընդհանրապես հոտ չի գալիս: Այսպես, ուրեմն պարարտանյութն էլ այնքան շատ չէ: Օգտակար նյութ է:

Նրանք նորից խմեցին մի քանի բաժակ օղի, վրայից գարեջուր, և առաջինը փիլիսոփայորեն նկատեց.

- Ի՜նչ սեղան էր, ի՜նչ աթոռ: Կա ինչ-որ մի տեղ դեռ մարդկություն: Այո՛, և դեռ մենք էլ գործազուրկ չենք:

- Դա ճշմարտություն է, - համաձայնվեց առաջինը և նորից լցրեց բաժակները:

Այսպես էլ է պատահում, երբ սկսում ես խմել, այդժամ ես միայն հասկանում, որ այնքան էլ չի §փչում¦: Համենայն դեպս` պարարտանյութը…


The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13071 | 0
01:01, 08.12.2017
29951 | 0
23:45, 27.08.2017
21696 | 0
to top