Շատ է տանջում սի՛րտն իմ խելառ, Մեկ ասում է «Հեռացի՛ր», Մեկ ասում է «Մնա՜, տանջվի՜ր», Մեկ ասում է «Մոռացի՛ր»: Սի՛րտ, միակն ես, որ ինձ հանգիստ չես տալիս, Մեկ խնդո՛ւմ ես, Մեկ հիմարի պես լալիս: Սի՛րտ իմ, եթե մի օր ձե՛ռքս ընկնես, Շարունակես քո վե՛ճը, Վստա՛հ եղիր, քեզ կպատռե՜մ Տեսնեմ թե ի՞նչ կա մեջդ: Ս.Ումառ-Հարությունյան |