MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Tomorrow:+24 °C
Ինքս ինձ հետ կռիվ տվել մարդկային անարդարության և անազնվության համար
13:54, 19.09.2018
3092 | 0
«...դու չկաս...քեզ ես եմ ստեղծել. այդ ես եմ ինձ նամակներ գրել քո անունից. ես եմ ինքս ինձ հետ կռիվ տվել մարդկային անարդարության և անազնվության համար. ես եմ քո կողմից ծաղիկներ պատվիրել ինձ համար, հետո էլ դրանք դեն նետել, որովհետև ալերգիա ունեմ ծաղկափոշուց: Ես եմ ապտակել ինձ իմ սխալի համար: Ամեն օր` երեկոյան 7-ին մարզադաշտի մոտ քեզ սպասել, իմանալով որ չես գալու... որ չկաս... որ բոլորին պատմել եմ քո մասին... պատմել, թե որքան կատարյալ, որքան բարդ, որքան ներողամիտ և որքան... որքան իրական ես դու... որքան տխուր և մոռացված... որքան ինքնուրույն և անպաշտպան... որքան մենակ... և որքան իմն ես դու... իսկ դու չկաս...»

Արփի Գրիգորյան
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4912 | 0
to top