МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Завтра+20 °C
Մայիսի 25-ին «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում
18:06, 21.05.2018
3157 | 0

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ ավարտական փուլում են «Վերջին զանգ» –ի և «Վերջին դաս» -ի` մայիսի 25-ին նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու աշխատանքները։ Մասնավորապես, նշվել է, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրի տեսքով, տեղի կունենա Ազատության հրապարակում:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում շարունակվում է խիստ հսկողությունը՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունն ու անհրաժեշտության դեպքում աջակցել Ճանապարհային ոստիկանությանը՝ տվյալ օրը անվտանգ երթևեկությունն ապահովելու հարցում:

Автор: Yerevan info
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Yerevan info
наверх