МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Завтра+16 °C
«Քաշը դարի հիվանդություն և արտաքին տեսքի խնդիր»
01:00, 22.05.2018
4607 | 0

Քաշը բոլոր ժամանակների մարդկության խնդիրն է դարձել։ Ավելորդ քաշի թիրախում հայտնվել են հատկապես դեռահասները, Վեներա Բոյաջյանը 16 տարեկան է, ունի ավելորդ քաշի խնդիր, որը հաճախ ինչպես ինքն է ասում խանգարում է և՛տեսքի, և՛ընտրած մասնագիտության հարցում.
-Ես պարում եմ և գիրությունը ինձ կարող է զրկել իմ երազանքներից, այն ինձ մոտ հաճախ ստրեսային իրավիճակ է առաջացնում։ Ես համացանցից օգտվելով նաև ընկերներիս լսելով դիետաներ էի պահում, որոշ ժամանակ անցավ, բայց ես արդյունքի չհասա և դա ինձ ստիպեց, որ որոշեցի ընդհանրապես ոչինչ չուտել, մի քանի օր այդպես շարունակելով, սկսեց ինքնազգացողությունս վատանալ որոշեցինք, որ պետք է դիմենք բժշկի։ Պարզվեց, որ իմ գիրանալը կապված է հորմոնալ խնդրի հետ և ես իմ սխալ սննդակարգով վնասել եմ օրգանիզմս, բացի այդ առաջացել էին տարբեր խնդիրներ ստամոքսիս հետ։ Հետևելով բժշկի նշանակումներին ՝արդեն կորցրել եմ 3 կիլոգրամ 15 օրում, դեռ շարունակում եմ...
Ի տարբերություն Վեներայի Արտյոմը պարով չի զբաղվում, բայց քաշի խնդիրը իրեն էլ է անհանգստացնում։ Արտյոմ Մնացականյանը 21 տարեկան է, նա չի սիրում դիետաներ, ինչպես ինքն է ասում «ամեն պատահած խորհուրդ փորձել» ։
-Ես արդեն 1ամիս է ինքս ինձ համար սահմանել եմ կանոնավոր կյանք, ես շատ փորձեր չեմ արել նիհարելու համար, բայց իմ գիրությունը, մարմնիս ֆիզիկական կառուցվածքը ինձ վրդովեցնում է, ես իմ առջև նպատակ եմ դրել և պետք է հասնեմ արդյունքի, առավոտյան պետք է նախաճաշեմ և ամեն օր հետևեմ սննդակարգիս, սահմանափակել եմ քաղցրը և հացահատիկների առկայությունն իմ սննդացանկի մեջ։
Աղջիկները սիրում են թիկնեղ, սլացիկ ու սպորտային կազմվածք ունեցող տղաներին, - ծիծաղելով նշում է Արտյոմը։
Քաշի նվազման մասին բժիշկ դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը ունի իր դիտարկումները. ըստ դիետոլոգի ուսումնասիրությունների, գիրացման առաջին թիրախ են համարվում արագ սնուննդը ՝ «fast food» ասվածը։
Երիտասարդների շրջանում հարցումների ժամանակ պարզ դարձավ, որ նրանք շատ են օգտագործում՝հոթ դոկ, սենդվիչ, ֆրի, պիզա կամ կոլա, ֆանտա և այլն։ Պատճառը ՝այսպես ասած ժամանակի բացակայությունն է և սննունդի մատչելիությունը։
ՀՀ առողջապահական նախարարության ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Ռոմելա Աբովյանը ասում է, որ ճարպակալումը դարձել է դարի չարիք, որը համաճարակային բնույթ է կրում։Հայաստանում յուրաքանչյուր 10- րդ բնակիչ ունի ավելորդ քաշի խնդիր երիտասարդների մոտ ինչնես նշվեց առաջին պատճառը ՝արագ սնունդն է, իսկ մեծահասակների մոտ ՝ոչ ակտիվ կյանք վարելը։
Սակայն գիրացումը կարող է առաջանալ նաև ուրիշ պատճառներով. Առաջինը դա գենետիկ ուղղվածությունն է, իսկ երկրորդը կյանքի ընթացքում ոչ ճիշտ սնվելը։ Եթե գենետիկայում կան գիրացման աղտանիշներ դա դեռ հիմք չէ մտածելու, որ երեխան պարտադիր կերպով պետք է խոշոր լինի, նորից ու նորից կրկնվելով պետք է նշեմ, որ սա կարող է շտկվել մարդկային կամքի և ճիշտ սնվելու դեպքում։

Բժիշկ դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը անդրադառնալով Արտյոմի և Վեներայի օրինակին լրացնելով «կոլեգաին» ասում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է չգիրանալ, եթե պահպանի սնվելու ճիշտ կանոնները՝առավոտյան անպատճառ նախաճաշի և սահմանի ժամեր, որի ժամանակ ամեն օր նույն ժամին պետք է ուտել, սննդակարգից պետք է հանել արագ սնունդը, փողոցում կամ որևէ կրպակում վաճառվող սնունդից խուսափի, նվազեցնի գազավորված ըմպելիքների քաղցրի և յուղոտ ուտեստների քանակը, փոխարենը ավելացնելով մրգերի, բանջարեղենի, ապուրների քանակը, ամենակարևորը չուտել ուշ ժամի երբ արդեն ֆիզիկական ակտիվությունը նվազեցվում է և կարող է սնունդից կուտակված էներգիան չծախսվելով վերածվել խոլեստերինի։ Հարկավոր է զբաղվել ակտիվ կյանքով ՝սպորտ, պար, մարզումներ։

Ինքնուրույն բուժվելը և դիետաները ոչ միայն վտանգավոր կարող են լինել մարդկանց օրգանիզմի համար, այլ նաև, վնասել այն։ Խնդրի դեպքում պետք է դիմել համապատասխան մասնագետին, ճիշտ բուժում ստանալու համար և ամենակարևորը հեռու մնալ համացանցային դիետաներից։ Դիետաները մինիմալի են հասցնում կալորիաների քանակը, սակայն կարճատև ազդեցություն են կրում: Դիետա կարելի է պահել, երբ ինչ-որ արարողության համար հարկավոր է շտապ 2-3 կիլոգրամ նիհարել ։ Ցանկացած դիետա պետք է անհատական լինի, որպեսզի առողջական խնդիրներ չառաջացնի։

Автор: Elen Babayan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Elen Babayan
10:57, 04.06.2018
4546 | 0
21:34, 22.05.2018
4159 | 0
наверх