МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Завтра+16 °C
Մարինե Տոնոյանի ուղերձը համայն հայությանը
02:27, 14.06.2018
3352 | 0
Իմ շատ սիրելի հայ ժողովուրդ, դիմում եմ Ձեզ, որպես հավատացյալ, որպես ժառանգորդը այն 1.5 միլիոնի, ովքեր նահատակվեցին հանուն իրենց կրոնի՝մեզ թողնելով մեր եկեղեցին ու մեր հավատքը: Այսօր, ազգովի անցնում ենք մի բարդ ու դժվարին ժանապարհ, որի վերջում լույսի փոխարեն՝կարծես խավարն ավելի է մթնում, սևն ավելի է մգանում: Հանուն ինչի՞ կամ հանուն ում՞...Կանգ առեք մի պահ, սթափվե՛ք, ու՞մ ետևից եք գնում, նրանց, ովքեր պղտոր ջրում ուզում են ձուկ բռնել: 
Սա կանխավ ծրագրավորված մի շարժում է, որն ուղղված է ողջ ազգի դեմ՝հարվածելով ազգի ամենասուրբ ու նվիրական կետին՝եկեղեցուն ու կրոնին: Ասում են, եթե ուզում ես քանդել մի պետություն, ապա սկսիր եկեղեցուց: 
Խնդրում եմ ազգ, թույլ մի տվեք, որ կարողանան խռովություն մտցնել ժողովրդիս մեջ: Երբևիցե ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչպես պատահեց, որ բոլոր Հայրապետները եղել են հանցագործներ, չկա եպիսկոպոսաց դաս, եկեղեցին պետք է մաքրել բոլոր չարախոսներից: Մեր պապերը այդ նույն խորհրդականների առջև խոնարհվել գիտեին, իսկ մենք ինչքան ենք հեռացել մեր արմատներից, կամ ինչքան ենք մաքրվել ու սրբացել, որ այսօր կարողանում ենք քար նետել մեր եկեղեցուն, մեր վեհափառ Հայրապետին, Սրբազան Հայրերին, կամ Աստծո փոխարեն որոշել հոկտեմբերի 27-ի դեպքը պատիժ էր, թե ո՛չ: 
Մենք չենք ուզում տեսնել եկեղեցու կատարած աշխատանքները, չենք ուզում տխրության և թե ուրախության պահերին չենք ուզում գնալ հոգևորականի մոտ (գնում եմ ինչ անեմ, երկու բան պետք է ասի դա ես էլ գիտեմ), որովհետև դրանք նյութական արժեքներ չեն: Մենք հոգևորը գնահատել չգիտենք, դատարկվել են մեր հոգիները...Ցավոք ամենադաժան ու ամենատխուր փաստը դա է: 
Կասեք մի պետություն, որտեղ կա հոգևոր բարձրագույն մագիստրոս, կամ ասեք մի պետություն, որտեղ եկեղեցին իր բարեգործական սեղանատներում սնում է հազարավոր մարդկանց, ո՞ր երկրի հոգևորականն է զինվորի հետ սահման պահում, գուցե կասեք, թե որտեղ է հոգևորականը գաղութներում ու բանտերում կանգնում դատապարտյալների կողքին: Որտե՞ղ կա այսքան դպրոցաշկնություն, եկեղեցաշինություն, ո՞ր երկրի դպրոցներոյմ են կրոնական դասեր անցնում ու ո՞ր ազգի մանուկը խաչակնքվել ու աղոթել գիտի: 
Դժվար է ասել, որովհետև չկա այդպիսի երկիր, որովհետև մեզ է վիճակված ունենալ Հայոց Հայրապետ, ով գիտի ստեղծել, գիտի կառուցել, կրթել, մտահոգվե, անգամ գիտի ներել Հայր Կորյունի (թեպետ չեմկարծում, որ կարելի է հայր կոչել) նման հուդաներին: 
Որպես հայ կին, մայր, ազգիս հավատացյալ, խնդրանքով կոչ եմ անում ձեզ՝մի տրվեք կրքերին, թույլ մի տվեք, որ ձեր բանականությունը մթագնի: 
Աղոթենք, աղոթենք բոլորիս մեղքերի համար, մեր Հայ առաքելական եկեղեցու շենացման համար, մեր Վեհափառ Հայրապետի արևշատության համար, թող մոլորյալները դարձի գան, ազգս խաղաղվի, երկիրս ծաղկի…


Նամակագիր՝
Մարինե Տոնոյան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արսեն Հարությունյան
наверх