ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1: 27): «Սա մարդկանց ազգաբանության այն օրերի պատմությունն է, երբ Աստված ստեղծեց Ադամին։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց և ադամ, այսինքն՝ մարդ անվանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց» (Ծննդ. 5: 1-2): «Տապան մտնող էակները արու և էգ էին, ինչպես պատվիրել էր Աստված Նոյին։ Տեր Աստված նրա ետևից փակեց տապանը» (Ծննդ. 7: 16): «Այնուհետև Տերն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են» (Ծննդ. 18: 20): «Երբ դեռ նրանք քուն չէին մտել, սոդոմացիների քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչև ծերը, ամբողջ ժողովուրդը միասին պաշարեցին տունը, Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մոտ եկան։ Նրանց բե՛ր մեզ մոտ, որ կենակցենք նրանց հետ» ։ Ղովտը դռնից դուրս՝ նրանց մոտ եկավ և դուռը փակեց իր ետևից։ Նա նրանց ասաց. «Քա՛վ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ գործեք այդ չարիքը։ Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մոտեցել։ Բերեմ նրանց ձեզ մոտ, և նրանց հետ արեք այն, ինչ հաճո է ձեզ, միայն թե այդ մարդկանց նկատմամբ որևէ մեղք մի՛ գործեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի տակ» » (Ծննդ .19: 4-8): «Տերը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրա, կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականությունը» (Ծննդ. 19: 24-25): «Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է» (Ղևտ. 18: 22): «Գրեցի ձեզ այդ թղթի մեջ, որ չխառնակվեք պորնիկների հետ. և ոչ միայն այս աշխարհի պորնիկների կամ ագահների կամ հափշտակողների կամ կռապաշտների հետ. ապա թե ոչ՝ պարտավոր պիտի լինեիք աշխարհից իսկ դուրս գալ» (Ա. Կորնթ. 5: 9-10): |