МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Завтра+27 °C
Ինչո՞ւ են պրոֆեսիոնալ մարզիկներն իրենց տարիքից մեծ թվում
18:14, 09.08.2018
5205 | 0

Առաջին պատճառը նրանց կենսամիջավայրն է: Տևական ժամանակ բաց օդում, տարվա բոլոր եղանակներին եռանդագին մարզվելն արագացնում է մաշկի ծերացումը (ցուրտը, քամին ու հատկապես արևը բացասական ներգործություն են ունենում): Ուլտրամանուշակագույն ճառագայթները քայքայում են կոլլագեն (սոսնձատու) և էլաստիկ կամ առաձգական հյուսվածքի հիմնական նյութերը: Դառնալով նվազ ճկուն, մաշկն սկսում է կնճռոտվել:

Նյարդարմատային ծերացման տեսության հիմնադիր, ամերիկացի քիմիկոս Դենհամ Հերմանը, որն ապրել է 98 տարի, ծերացման վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն է տվել: Ըստ նրա՝ ծերացումն արագացնում են այն ազատ ռադիկալները, որոնք գրոհում են մեր բջիջների վրա ու հանգեցնում են դրանց վաղաժամ մաշվելուն: Ինտենսիվ ու տևական մարզումները պարտադրում են թթվածնի գերսպառում, որն էլ հանգեցնում է ազատ ռադիկալների գերարտադրության, իսկ այդ գերարտադրությունը մեծացնում է մաշկի ծերացումը:

Սրան հավելենք նաև ցանկալի արդյունքի հասնելու ձգտման հարուցած ճնշումը: Աշխատանքայն սթրեսների ճանաչված մասնագետ, հոգեբան և հոգեբույժ Քրիստոֆ Բագոն համոզված է, որ «Սթրեսն օրգանիզմի վաղաժամ ծերացման կարևոր գործոն է: Այն ազդում է եղունգների որակի վրա, հարուցում է ճաղատություն, ծերացնում է մաշկը»:

Կա նաև մարմնի զանգվածի խնդիրը: Ավելորդ քաշ ունեցող շատ քիչ չեմպիոնների կհանդիպեք: «Բայց դա ի՞նչ կապ ունի ծերացման հետ», - կհարցնեք դուք: Նիհարությունից այտերը փոս են ընկնում, որը հաճախ հիվանդագին վիճակի է հանգեցնում: Իսկ սպորտով զբաղվելու դեպքում դա տեղի չի ունենում, բայց դրա տևողությունը ողջամտության սահմաններում պետք է լինի: Չի կարելի օրական վեց ժամ կամ տարեկան 11 ամիս մարզվել: Ինչպես հռոմեացի փիլիսոփա Սենեկան է ասել. «Բոլոր չափազանցությունները վնասակար են»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
261 | 0
09:44, 13.04.2024
344 | 0
11:39, 08.04.2024
388 | 0
09:16, 06.04.2024
346 | 0
08:44, 03.04.2024
283 | 0
наверх