Ոնց փնտրում եմ, ոչ մի տեղ չեմ գտնում որ Վեհարանն ու դիվանատունը Կարենինն ու Հայր Կորյունին են: Երևի դիմենք վիկիպեդիայում փոփոխություներ անեն:
Վեհարան[Վեհարան, Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը և աշխատավայրը։ Հին վեհարանը գտնվում է Էջմիածնի մայր տաճարի բակի հարավարևմտյան մասում, ըստ արձանագրության՝ կառուցված 1738-1741 թթ.-ին՝ Ղազար կաթողիկոսի օրոք։
Պատմություն
Կաթողիկոսարանի թանգարանը գտնվում է հայրապետական նստավայրի վերևի հարկում։ Շենքն ամբողջությամբ անվանվում է Վեհարան և հանդիսանում է Ամենայն Հայոց Հայրապետի նստատեղին ու պաշտոնական գրասենյակը։ Վեհարանի կառուցումը սկսվել է 1910 թվականին (շենքի հիմնարկեքը կատարվել է 1910 թ. հունիսի 10-ին) և ավարտվել 1915 թ. ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ ու ճարտարապետ Պ. Զոհրաբյանի նախագծով։ Շենքը երկհարկանի է և ամբողջությամբ քարաշեն։ Այստեղ են գտնվում Կաթողիկոսության վարչական գրասենյակները, Հայրապետի բնակարանը, ընդունարանն ու թանգարանը։
Narine Gasparyan