MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Yarın:+19 °C
Ըստ պտտվող լուրերի համաձայն Գեներալ Մանվել Գրիգորյանը ազատության մեջ է,
18:57, 09.08.2018
12346 | 0

Ըստ շրջանառվող լուրերի «գեներալ» Մանվել Գրիգորյանը ազատության մեջ է:



Էջմիածնում մեծ իրարանցում է սկսվել, ըստ օդում պտտվող լուրերի «գեներալ» Մանվել Գրիգորյանը ազատության մեջ է, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։ Բուռն քննարկումներ է ընդհանում ոչ միայն համացանցում այլ նաև Էջմիածնի փողոցներում: Մարդիկ դժգոհում են. «Արդար չի, գիտեք Մանվելը Քադաֆիյից էլ վատ բռնապետ էր և եթե Մանվելը ազատ լինի ով կերաշխավորի, որ մեր անվտանգությունը չի վտանգվի, որ Մանվելը նոր չարիքներ չի բերի: Մեր գլխին հազիվ է գարուն բացվել թողեք վայելենք» ։
Երեկ երեկոյան Էջմիածնի բնակիչների ահազանգով եղա Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցում գտնող Մանվել Գրիգորյանի առանձնատան մոտ: Բնակիչները ահազանգել էին, հայտնելով որ Մանվել Գրիգորյանի տան մոտ մեքենաների կուտակումներ կան: Մինչ այս Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փողոցում շարժ չի եղել, նույնիսկ ականատեսների պնդմամբ Գրիգորյանները դատարկել են առանձնատունը, հավաքել են իրերը և հեռացել: Երեկ ճիշտ հակառակ պատկերն էր, Մանվել Գրիգորյանի առանձնատունը մարդաշատ էր նույնիսկ մեքենաների կուտակումներ կար, կարելի էր ասել փողոցը ծայրից ծայր փակ էր: Բակում նկատեցի Նազիկ Ամիրյանին (Մանվել Գրիգորյանի կնոջը) և մի երիտասարդի, բակում մաքրման աշխատանքներ էին կատարում, քիչ անց նկատեցի նաև Մանվել Գրիգորյանի թոռանը` Նառա Գրիգորյանի որդուն Մանվելին, ու ևս մի քանի ազգականների, փորձեցի ճշտել արդյոք շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը, արդյոք ճիշտ է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման լուրը, բայց նրանք չցանկացան խոսել, փոխարենը ցուցում տվեցին գնալ ու նկարահանումս շարունակել Ակնալճում, որը Նազիկ Ամիրյանի պնդմամբ դարձել է աղբավայր։ Այս թեմայի շուրջ եղա նաև «ՀԱՆՈՒՆ ԷՋՄԻԱԾՆԻ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ հասարակական կազմակերպության գրասենյակում: Զրուցեցի ՀԿ-ի տնօրեն Վարդան Հովհաննիսյանի և ՀԿ-ի մի շարք այլ անդամների հետ: Էջմիածնում հենց այս հասարակական կազմակերպության անդամներն էին նախաձեռնել «Մերժի´ր Սերժի Մանվելին, Մանվելի տղա Կարենին» նախաձեռնությունը և այդ օրերին փակ պահելով Էջմիածնի փողոցները` մաս կազմել քաղաքի ազատագրմանը։ Իմ այն հարցին, որ եթե Մանվել Գրիգորյանի ազատության մեջ գտնվելու լուրը համապատասխանի իրականությանը ինչպիսի՞ն կլինի թիմի արձագանքը Վարդան Հեվհաննիսյանն պատասխանեց. «Շատ կոշտ միջոցների կդիմենք կասկած չկա, որ նաև հարկադրված կանցնենք զանգվածային միջոցառումների, անհրաժեշտության դեպքում կփակենք փողոցներ: Բայց ամենավատը այն կլինի, որ մարդիկ նորից կսկսեն չվստահել մեր արդարադատության համակարգին» ։
Իսկ այ այն հարցիս, որ չեք կարծու՞մ անկախ մարդու գործած հանցանքից եթե մարդը ունի առողջությանն ու կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն, որն անհամատեղելի կալանքի հետ է պետք է փոփողել կալանավորման միջոցը, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Այ օրինակ Արթուր Սարգսյանը, նույն ինքը Հաց Բերողը ևս ուներ հիվանդություններ կալանքի հետ անհամատեղելի, չփոխվեց վճիռը, Արթուրին` սոված մարդուն հաց հասցնողին սոված սպանեցին: Թող ասածս Մանվելի հանդեպ վենդետա չթվա, բայց սա նրա պարագայում արդարություն է: Մանվելը շարքային գող է, և Արթուրից լավը չէ, Արթուրը հայրենասեր էր, ազնիվ էր, նա հերոս էր, Արցախյան ազատամարտի մասնակից, բայց անարգվեց այս ամենը ու հենց Մանվելը, Սերժը ու իրենց հանցավոր բանդան էր կանգնած սպանության հետևում», հավելելով, որ պահանջել են և շարունակելու են պահանջել Մանվել Գրիգորյանի դեմ կիրառել այնպիսի պատժամիջոց, որով կհատուցվի բանակին և շարքային քաղաքացուն պատճառած վնասիը ։ «Պետականացնել Մանվելին պատկանող հյուրանոցը, որը գտնվում է քաղաքապետարանի հարակից տարածքում և անվարձահատույց նվիրել անօթևաններին, ինչպես նաև պետականացնել Մանվել Գրիգորյանի մյուս ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքները և փոխարենը այդ միջոցներով ձեռք բերել զենք-զինամթերք ու նվիրլ բանակին որպես հասցված վնասի փոխահատուցում», - ասաց Վարդան Հովհաննիսյանը:

Եռ ու զեռը շարունակվում է։
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Գևորգ Շահբազյան
yukarı