MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Yarın:+16 °C
ԵՐԵՄԸ
10:27, 10.08.2018
3913 | 0

Երեմը թավ ունքերով, բեխերով ու որքանով հիշում եմ, Հայրենական պատերազմի վետեռան էր: Ապրում էր մեր շենքում, մեր շքամուտքի առաջին հարգում: Երեմը հին սովետական սերնդից էր: Երեմը Սերոբի ավագ ընգերն էր: Իրանք միշտ միասին էին նստում հայաթի նստարանին ու ժամերով զրուցում էին, թե ինչի մասին՝ իրանք գիդեյին, քանի որ արդեն պատմել եմ, որ Սերոբից միշտ 50 մետր դիստանցիա էինք պահում:

Եթե Սերոբը կրակ չվառելու գծով էր պատասխանատու հայաթում, ապա Երեմի վրա ընգած էր գնդակ ծակելու գործը: Սերոբի բացակայության ժամանակ Սերոբի կրակի դեմ պայքարելու ֆունկցիաները ավտոմատ իրա վրա էր վերցնում Երեմը: Բայց մենք ավելի շատ վախենում էինք Սերոբից, քան՝ նրա տեղակալ Երեմից: Հայաթում Երեմը Սերոբի տեղակալն էր, բայց իրա հիմնական պարտականությունը գնդակ ծակելն էր: Մեր՝ էրեխեքիս գնդակ ծակելու Երեմի անհասկանալի հակումները կարելի էր բացատրել մենակ անվտանգության միջոցառումներով: Հայաթը նեղլիկ էր, ֆուտբոլ խաղալու հնարավորությոնները սահմանափակ էին ու որպես ֆուտբոլի դարպասներ հանդիսանում էին շքամուտքերը, որոնցից աջ ու ձախ հարևանների պատուհաններն էին: Հենց ուզում էինք գնդակ խաղայինք, Երեմը գոռում էր. ՝՝Գացեք ուրիշ տեղ խաղցեք՝՝: Դե ֆուտբոլն էլ մի խաղա, որդեղ գնդակը կլորա ու էդ կլոր գնդակը ավելի հաճախ թռնում էր հարևանների պատուհաններին, քան՝ պայմանական կոչվող դարպասներին: Երեմի միսիան դրանով ավարտվում էր հայաթում: Երեմն էլ, Սերոբի նման քֆուրչի էր, արմատներով Քյավառից էր: Կարելիյա ասել, որ ամենից շատ հոգեբանորեն վառված էինք Երեմից, քան՝ Սերոբից: Գնդակը մեր լևոնական շրջանի մանկության համար շատ դիֆիցիտ բան էր ու դրա համար էլ խիստ ծանր էինք տանում գնդակի ծակվելը: Հենց գնդակը գլորվում էր Երեմի ոտների մոտ, սա միանգամից ջեբից հանում էր ծալովի դանակը ու էդ գնդակի փորը բացում: Երեմի ավագ թոռ Գևորգը, մի անգամ հազիվ խլեց գնդակը Երեմի ձեռներից ու հետ բերեց գնդակը մորթվելուց: Ինչ վերաբերումա ինձ, ապա ես Երեմից վրեժս լուծում էի մեր վեցերորդ հարգից թքելով նրա գլխին: Երեմից վրեժ լուծելու ուրիշ ձև չկար: Երեմը դանդաղ քայլող մարդ էր: Երբ տուն էր ուզում մտներ, իրա տեղից դանդաղ վեր էր կենում ու շատ կամաց քայլելով մոտենում էր շքամուտքին, իսկ ես հաշվարկից արդեն լավ էի. թքում էի ընենց, որ իրա դանդաղ քայլելու հետ համընկներ: Էդ դեպքերում Երեմին միշտ թվում էր, թե վերևից ջուր են կաթացնում, որի համար էլ հայհոյում էր բարձր ձենով, որից պետք չէր վիրավորվել:

Երեմը կին ուներ Վերգուշ տատին: Բարի, կարճլիկ տատի էր, միշտ քաղցր բերան: Երբ բարևում էի, միշտ պատասխանում էր. ՝՝Աստծու խերն ու բարին՝ քեզ՝՝: Երեմի միակ արժանիքը թերևս էն էր, որ ՍՏԱԼԻՆԻՍՏ էր: Օղորմած հերս մի անգամ հարցրեց Երեմին, թե ի՞նչ կարծիքիյա Ստալինի մասին, Երեմը պատասխանել էր, որ ներկայի իշխանությունները Ստալինի պլորները չարժեն: Երեմը իրավացի էր բոլոր տեսանկյուններից ու իրավացիյա մինչ օրս: Հերիքա բացել ու կարդալ 1936 թվականի Ստալինյան Սահմանադրությունը ու համոզվել դրանում:

Թե երբ մահացավ Երեմը, հստակ չեմ հիշում, բայց մահացավ բավականին մեծ հասակում: Մեր՝ էրեխեքիս համար նա միշտ մնաց որպես՝ գնդակ ծակող Երեմ պապի:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



Շվեդիա, Էնշոփինգ



10.08.2018
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Stepan Abrahamyan
10:01, 16.09.2018
4809 | 0
21:17, 02.09.2018
5041 | 0
02:00, 31.08.2018
4808 | 0
14:05, 29.08.2018
5313 | 0
12:09, 28.08.2018
5077 | 0
12:06, 28.08.2018
5065 | 0
11:35, 17.08.2018
5385 | 0
yukarı