MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Yarın:+24 °C
Դպրոցների ֆինանսավորման մեջ դասասենյակների մակերեսների մաքրությունը չի ֆինանսավորվում
11:54, 01.09.2018
3190 | 0
Դպրոցահասակ երեխաներ ունեցող հարգելի ծնողներ, դպրոցների դասասենյակների մաքրության հետ կապված իմ գրառմանս առիթով անչափ շատ հարցադրումներ ու նույնիսկ դժգոհություններ կան: Պարզաբանեմ: Դպրոցների ֆինանսավորման մեջ դասասենյակների մակերեսների մաքրությունը չի ֆինանսավորվում, որովհետև ենթադրվում է, որ դասասենյակները պետք է մաքրեն աշակերտները, որի վերաբերյալ ընդվզում են, գուցե իրավացիորեն, հատկապես տարրական դասարանների ծնողներն ու պահանջում, որպեսզի դպրոցի մաքրուհիներն այդ գործը անեն: Նրանք պարտավոր չեն դասասենյակները մաքրել, առանց այդ էլ դպրոցների դասասենյակներից բացի մնացած մակերեսները մաքրելու համար նրանց տրվող աշխատավարձը նվազագույնն է, իսկ աշխատանքի համար յուրաքանչյուրին պետք է վարձատրել: Հետևաբար կամ առանց տնօրենին կամ «մեկ պատուհան» -ին բողոքելու, պետք է վճարեք մաքրուհիներին այդ աշխատանքի համար կամ ձեր երեխաների հետ կազմակերպեք դասասենյակների մաքրությունը: Տնօրեններն էլ չեն կարող արգելել այս նպատակով ծնողների դրամահավաքը, որովհետև դա կամավոր իրենց որոշումն է, սա կաշառք չի, սա աշխատանքի դիմաց վարձատրություն է ու նման բողոքների էլ վերադասը չպետք է անդրադառնա և տնօրենին անհարկի այպանի;
Եզրակացություն, հարգելի ծնողնե՛ր, ես մնում եմ այն համոզման, որ մեր աշակերտների դաստիարակության կարևոր բաղադրիչ է իրենց դասասենյակներում մաքրություն պահպանելը, եթե համամիտ չեք, ուրեմն այդ աշխատանքի համար վճարեք:


Անահիտ Բախշյան

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4913 | 0
yukarı