ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Գրանցման պայմանագիրը

Գրանցման և օգտագործման կանոններն ու պայմանները

1. Ընդհանուր դրույթներ
Սույնով կարգավորում է Մամուլի խոսնակում գրանցվելու, աշխատանքի, օգտագործման կարգը, կանոնները, պայմանները (այսուհետ` պայմաններ):

Մամուլի խոսնակը վեբ միջավայր է, որը թույլ է տալիս ստեղծել սեփական վեբ միջավայր, հրապարակել հոդվածներ, կարծիքներ, հաղորդագրություններ, դիտարկումներ, քննարկել դրանք այլ օգտագործողների հետ, տեղադրել լուսանկարներ, տեսահոլովակներ, հղումներ, գովազդային բաներներ, առաջխաղացնել նյութեր, կատարել սահմանված կամ թույլատրվող այլ գործողություններ (այսուհետ` նյութեր):
Մամուլի խոսնակում (այսուհետ` Խոսնակ) անձնական, կազմակերպության (պետական, ոչ պետական) էջի գրանցումը և օգտագործումն անվճար է (բացառությամբ նյութերի առաջխաղացման և գովազդային բաների տեղադրմանան):

Խոսնակ գրանցելը նշանակում է Մամուլի խոսնակի ստեղծում:
Գրանցման համար պարտադիր տեղեկատվությունը լրացնելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ակտիվացման հղում, որի միջոցով կարող եք ակտիվացնել Ձեր Խոսնակը:
Խոսնակում գրանցվելիս անհրաժեշտ է.
1.1. լրացնել հավաստի, ճշգրիտ տեղեկություններ և դրանցում փոփոխություններ լինելու դեպքում ժամանակին թարմացնել դրանք,
1.2. այլ անձի անունից չգրանցել Խոսնակ` առանց տվյալ անձի պատշաճ թույլտվության,
1.3. անվտանգության նկատառումներով Ձեր գաղտնաբառը չփոխանցել այլ անձի, ինչպես նաև թույլ չտալ կողմնակի անձին հասանելիություն ունենալ Ձեր Խոսնակ բաժնին:

Խոսնակ գրանցվելիս, Ձեր կեղծանունը (նիկանուն) կամ Ձեր կեղծանվան պատկերը (ավատար) պետք է ամբողջությամբ համապատասխանեն սույն պայմաններում սահմանված էթիկայի կանոններին:
Սույն կանոնները չպահպանելու դեպքում, Խոսնակի գրանցումը կարող է մերժեվել (հեռացվել, արգելափակվել)` ավտոմատ համակարգերի կողմից:

2. Էթիկա և կանոններ
Խոսնակում արգելված է այնպիսի թեմաների, հաղորդագրությունների, հայտարարությունների, գրաֆիկական, տեսա և ֆոտո պատկերների, կամ այլ բովանդակության ստեղծումը, հրապարակումը և ցանկացած այլ նյութի տեղադրումը, կամ տարածումը, կամ ցանկացած այլ գործողության կատարումը, որոնք`
2.1. հակասում են ՀՀ օրենսդրությանը,
2.2. դրդում են բռնության, ագրեսիայի, կամ վարկաբեկում և խախտում են ընդունված բարոյականության նորմերը, մարդկանց կյանքին, առողջությանը և անվտանգությանը սպառնացող գործողությունների կատարման կոչ են անում,
2.3. մարդկանց մոլորության մեջ գցելու նպատակով պարունակում են տեքստեր, գովազդային նյութեր, լուսաբանումներ, պատկերազարդումներ, տեսանյութեր, լուսանկարներ, երաժշտական կամ ձայնային ազդեցություն, կամ նման այլ միջոցներ,
2.4. խախտում են հասարակական կարգը, համընդհանուր և ազգային բարոյականության նորմերը,
2.5. պարունակում են վիրավորական արտահայտություններ, ռասայական, ազգային, մասնագիտական, սոցիալական, տարիքային, սեռական պատկանելիության, էթնիկ, կրոնական, հոգևոր կամ լեզվական հողի վրա կատարվող անընդունելի համեմատություններ և պատկերներ,
2.6. ուղղակիորեն կամ անուղղակիորեն վարկաբեկում են պետական խորհրդանիշերը (զինանշանը, դրոշը, օրհներգը, ազգային դրամը և այլն) կամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերում դրանց նկատմամբ,
2.7. վարկաբեկում են իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում` քաղաքական, մշակույթի գործիչներին, արդյունաբերական, առևտրային և այլ գործունեությունը, խտրականորեն տարբերակում մասնագիտությունները,
2.8. դրդում են հեղաշրջման կամ հակասահմանադրական քայլերի ուղղված սադրանքների,
2.9. օգտագործվում են պետական կամ օրենքով սահմանված այլ գաղտնիքների տարածման համար,
2.10. կոչ են անում պատերազմի, հանցագործությունների կամ օրենքով արգելված այլ գործողությունների կատարման,
2.11. օգտագործվում են պոռնոգրաֆիայի, էրոտիկայի, սարսափի տեսարանների, անչափահասների կրթությանը և զարգացմանը վտանգող այլ նյութերի տարածման համար` ներառյալ նշված թեմաներով կայքերին հղումներ տեղադրելով,
2.12. քարոզում են ծխամոլություն, ալկոհոլիզմ, հոգեմետ նյութեր և թմրամոլություն, թրաֆիքինգ և մարդկանց առևանգում,
2.13. քարոզում են բազմաստիճան, ցանցային մարկետինգ, պարունակում են որևէ ապրանքի կամ ծառայության գովազդ, հակագովազդ, ցանկացած տեսակի հաղորդագրություն, այդ թվում` ցանկացած նյութ, որը կարող է մեկնաբանվել որպես նախընտրական քարոզարշավ կամ քաղաքական գովազդ,
2.14. իրականացնում են անթույլատրելի բովանդակության զանգվածային առաքումներ (ՍՓԱՄ) այլ օգտագործողներին,
2.15. քարոզում են ազգային թշնամանք, ռասիզմ, անհանդուրժողականություն, ազգայնամոլություն, ֆաշիզմ, անջատողական և ահաբեկչական գործողություններ,
2.16. խախտում են երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքները, պարունակում են ոչ նորմատիվ բառապաշար, Խոսնակի օգտագործողներին, ադմինիստրատորներին, մոդերատորներին և իրավատերերին վիրավորող, զրպարտող կամ այլ կերպ նրանց վերաբերող (նույնիսկ քողարկված կամ փոխաբերական իմաստով օգտագործվող) բացասական նշանակություն ունեցող բառեր և արտահայտություններ,
2.17. տարածում են Խոսնակի օգտագործողների և երրորդ անձանց վերաբերող անձնական բնույթի տեղեկատվություն (ներառյալ, սակայն չսահմանափակվելով` անվամբ, ազգանվամբ, հասցեով, հեռախոսահամարով և այլն),
2.18. ցանցային ավտոմատացված միջոցների օգնությամբ հավաքագրում են տեղեկատվություն այլ օգտագործողների վերաբերյալ, այդ թվում` նրանց տեղադրած բովանդակությունը,
2.19. փոփոխում են Խոսնակի արտաքին տեսքը, ձևավորումը խեղաթյուրող նշաններ կամ մակագրություններ,
2.20. աղավաղում կամ ծաղրում են այլ ընկերությունների բրենդերը, ապրանքային նշանները, արտադրանքը, մատուցվող ծառայությունները,
2.21. հակասում են մարդու իրավունքներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը,
2.22. պարունակում են վնասակար ծրագրային ապահովում, կոդ, կոդի մաս, ստեղծում են լրացուցիչ ծանրաբեռնվածություն ցանցում, որը կարող է վնասել կամ խանգարել Խոսնակի բնականոն աշխատանքը, վնաս պատճառել օգտագործողներին և այլն:

Արգելվում է այնպիսի հայտարարությունների, հաղորդագրությունների, նյութերի, բովանդակության հրապարակում, տեղադրում, տարածում, կամ այնպիսի գործողություններ, որոնք իրենց բովանդակությամբ կամ իմաստով հակասում են Խոսնակի ստեղծման նպատակին, կամ վերաբերում են այնպիսի թեմաների և հարցերի, որոնք Խոսնակի շրջանակներից և նպատակներից դուրս են:

Դուք գրանցվում եք Մամուլի խոսնակում բացառապես Ձեր, կամ Կազմակերպության ղեկավարության (իրավասու անձի, խորհրդի) որոշմամբ և ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԸ պատասխանատվություն չի կրում Ձեր, կամ երրորդ անձանց գործողությունների, կամ անգործության հետևանքով Ձեզ, կամ երրորդ անձանց պատճառված վնասի, և Ձեզ` իրավասու մարմինների կողմից ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործողությունների կամ անգործության պատճառով պատասխանատվության ենթարկելու համար:

3. Մոդերացիա (կարգավորում)
Խոսնակի մոդերացիան իրականացնում է ավտոմատացված ծրագրային ապահովմամբ (այսուհետէ մոդերատոր):
Մոդերատորն ունի բացառիկ իրավունք որոշելու Ձեր, կամ երրորդ անձանց կողմից իրականացվող գործողությունների, կամ անգործության համապատասխանությունը սույն պայմաններին, և իրավունք ունի առանց Ձեզ դրա մասին նախօրոք զգուշացնելու հեռացնել, արգելափակել, բլոկավորել նյութերը, կամ Ձեր Խոսնակը:
Ամեն դեպքում, Դուք ընդունում եք, որ բլոկավորած կամ Ձեր կամ մոդերատորի կողմից հեռացված տեղեկատվության պահեստային կրկնօրինակները պահպանվում են Խոսնակի համակարգում, որոնք տեսանելի, հասանելի չեն Ձեզ և այլ oգտագործողներին:

4. Անվտանգություն և գաղտնիության քաղաքականություն
Սույնով համաձայնում և հաստատում եք, որ Խոսնակում գրանցվելիս Ձեր տրամադրած անձնական տեղեկությունը, ներառյալ անունը, ազգանունը, հեռախոսահամարը, տարիքը, կազմակերպության տվյալները (ապրանքանշան, բանկային վավերապայմաններ, ՀՎՀՀ, և այլն) և այլն, առանց սահմանափակման կարող են ցուցադրվել ցանկացած ընթերցողի ՀՀ-ում, կամ ՀՀ-ից դուրս, և օգտագործվել օրենքով չարգելված եղանակներով և նպատակներով, ինչպես նաև Մամուլի խոսնակի և սույն պայմանների նպատակներով (օրինակ՝ նամակների, ծանուցումների, սմս հաղորդագրությունների առաքում և այլն):
Սույնով համաձայնում եք, որ մեր ծրագրային համակարգերը գրանցեն այն բոլոր գործողությունները, որոնք կատարվում են Խոսնակում (օր.` Ձեր/Ձեզ բաժանորդագրված անհատների/կազմակերպությունների հաղորդագրությունների, մեկնաբանությունների և ամեն տեսակի թղթակցությունների, ուղարկում, ստացում, տեսահոլովակների, լուսանկարների տեղադրում, Ձեր յուրաքանչյուր մուտքը` այցի օրվա, ամսվա, տարեթվի և ժամի ճշգրտությամբ և այլն` առանց բացառությունների ու սահմանափակումների), ինչպես նաև Խոսնակում գրառված ցանկացած նյութ Ձեր կողմից խմբագրելուց, արգելափակվելուց, հեռացվելուց հետո կպահպանվի մեր համակարգում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև օգտագործվի սույն պայմանների համաձայն:
Եթե Դուք տեղադրում եք այնպիսի տեղեկատվություն, որը համարվում է մտավոր սեփականության օբյեկտ, ապա Դուք թույլ եք տալիս օգտագործել նման տեղեկատվությունը Խոսնակի և սույն պայմանների շրջանակում և նպատակներից ելնելով: Այդ թույլտվությունը տարածվում է նաև այն դեպքում, եթե Դուք այդ տեղեկատվությունը տրամադրել եք այլ օգտագործողների և նրանք պահպանել են այն իրենց Խոսնակում:

Խոսնակում հրապարակված բոլոր նյութերը ենթակա են հրապարակային ցուցադրման, ներկայացման, սոցիալական ցնցերի և որոնողական համակարգերում տարածման և դուրս է Ձեր կողմից կիրառվող գաղտնիության քաղաքականության կարգավորման դաշտից, այն հրապարակային է և հասանելի է գրանցված ու չգրանցված ցանկացած այցելուի և ընթերցողի համար: Բացի այդ, սույն ծառայությունը անվճար տրամադրելու, Խոսնակի լսարանի ընթերցողներին Ձեր նյութերը տարածելու անվճար հնարավորությունն ունենալու համար Դուք համաձայնում եք, որ Ձեր հրապարակումները, գրառումները, ցուցադրումները, մեկնաբանությունները անհրաժեշտության դեպքում առաջխաղացվեն/գովազդվեն, կամ ցուցադրման ցանկացած հատվածում ցուցադրվի գովազդ:

Անվտանգության և գաղտնիության ապահովման ոչ մի միջոց կատարյալ չէ և չի կարող լիարժեք պաշտպանել Ձեր Խոսնակի անօրինական ներթափանցումներից: Ընկերությունը երաշխավորում է գործադրել իր ջանքերը առավելագույնս ապահովելու համար Խոսնակի անվտանգությունն ու ապահովությունը, ինչպես նաև անձնական տվյալների գաղտնիությունը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի և համապատասխան իրավասու մարմիններին:

Ընկերությունը պատասխանատու չէ նաև այն տեղեկատվության գաղտնիության և անվտանգության համար, որը Դուք տեղադրում եք Ձեր Խոսնակում, փոխանակում եք այլ օգտագործողների և երրորդ անձանց հետ:
Երրորդ անձանց (ներառյալ` անչափահասների) կողմից Ձեր Խոսնակի միջոցով որևէ բովանդակության փոխանակումը կամ որևէ այլ գործողությունը համարվում է կատարված Ձեր կողմից:

Բացառապես Դուք եք պատասխանատվություն կրում երրորդ անձանց կողմից Խոսնակում անձնական տեղեկատվության հրապարակման կամ տեղադրման համար` բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի է ունեցել անօրինական ներթափանցում Ձեր Խոսնակ կամ այլ անօրինական գործողություն:
Խոսնակում տեղադրված բոլոր այն նյութերը, որոնք արտատպված են այլ աղբյուրից և ենթակա են հեղինակային իրավունքների, կամ Լրատվամիջոցների մասին ՀՀ օրենքի կետերին պետք է ունենան պարտադիր հիպերհղում` համաձայն ՀՀ օրենսդրության:

Խոսնակում Ձեր տեղադրած նյութի բովանդակության և կատարած գործողությունների կապակցությամբ երրորդ անձանց կողմից որևէ պահանջ, բողոք կամ վեճ ծագելու դեպքում պատասխանատվությունը կրում եք Դուք և պարտավորվում եք սեփական միջոցներով և անձամբ կարգավորել ծագած վեճը:
ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԸ պատասխանատու չէ երրորդ անձանց գործողությունների, տեղադրած նյութի բովանդակության, հեղինակային իրավունքի, Լրատվամիջոցների մասին ՀՀ օրենքի և սույն պամնանների խախտումների համար, և Դուք պարտավորվում եք զերծ պահել ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ երրորդ անձանց հետ ծագած վեճերից:

Խոսնակում տեղակայված այլ կայքերի հղումներից օգտվելիս պետք է նկատի ունենալ, որ չի երաշխավորվում այդ կայքերի անվտանգությունն ու ապահովությունը: Այդ կայքեր Ձեր այցելությունների հետևանքների համար պատասխանատվություն կրում եք միայն Դուք:

5. Այլ
Անվտանգության և Ձեր իսկ անձնական շահերից ելնելով Ձեր կազմակերպության, կամ Ձեր անվամբ այլ անձանց չարամիտ նպատակներով գրանցումները կանխելու նպատակով Մամուլի խոսնակը ցանկացած ժամանակ կարող է կապ հաստատել գրանցված կազմակերպության, անհատների և Խոսնակ գրանցված ցանկացած անհատի հետ, ճշգրտելու համար արդյոք տվյալ անձն է գրանցել Խոսնակը և այն վարում է ինքը, կամ իր լիազորած անձը:

Խոսնակի բովանդակության ցանկացած չթույլատրված օգտագործում կարող է դիտարկվել օրենսդրության խախտում և դրա համար Դուք կկրեք պատասխանատվություն համաձայն ՀՀ օրենսդրության:

Մամուլի խոսնակ նախագիծն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն պայմագիրը` առանց Ձեզ նախօրոք տեղեկացնելու, որն ուժի մեջ է մտնում հրապարակվելու պահից: Շարունակելով օգտվել Խոսնակից` Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը այդ փոփոխություններն ընդունելու վերաբերյալ:

Մենք կձեռնարկենք ողջամիտ միջոցներ Խոսնակի անխափան աշխատանքն ապահովելու համար, սակայն, ընկերությունը պատասխանատվություն չի կրում Խոսնակում առկա, ծագող ընթացիկ թերությունների կամ անսարքությունների և դրանց հետևանքների համար:

Եթե Դուք թույլ եք տվել սույն պայմաններում սահմանված որևէ դրույթի խախտում, կամ համաձայն չեք սույն պայմաններին, ապա Մամուլի խոսնակ նախագիծն իրավասու է իր բացառիկ հայեցողությամբ մերժել Ձեր գրանցման հայտը, կամ հետագա օգտագործումը։

Մուտք գործելով Մամուլի խոսնակ, գրանցվելով այնտեղ` Դուք ընդունում եք, որ ծանոթացել եք սույն պայմաններին, համաձայն եք դրանց հետ, ընդունում եք դրանք, ինչպես նաև հավաստում եք, որ Դուք նախկինում չեք դատապարտվել համակարգչային հանցագործություններ կատարելու համար:

Ընդունելով սույն պայմանները` Դուք երաշխավորում եք, որ ունեք բոլոր իրավունքները և իրավասությունները, որոնք անհրաժեշտ և բավարար են Խոսնակում գրանցվելու և այն օգտագործելու համար:

Ընդունելով սույն պայմանները, ենթադրվում է, որ Դուք համաձայն եք Խոսնակի ավտոմատացված համակարգերից ստանալ ընդհանուր բնույթի, կամ գովազդային հայտարարություններ, ծանուցումներ, հաղորդագրություններ:

Խոսնակ բաժնի շրջանակներում ծագող հարաբերությունների կարգավորման նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

Վեճեր ծագելու դեպքում իրավասու դատարաններ են ճանաչվում Հայաստանի Հանրապետության դատարանները:

Սույն պայմանները կազմված է հայերենով: Հետագայում, սույն պայմանների նաև այլ լեզուներով հրապարակելու դեպքում հակասությունների և տարընթերցումների դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:

6. Պատասխանատվություն
Սույն պայմանների անտեսումը, դրանց կատարումից խուսափելը, ինչպես նաև դրանց անտեսումից բխող հետևանքների պատասխանատվությունն ամբողջ ծավալով կրում է`
1) անձը, ով գրանցվել է որպես անհատ (եթե անհատը գրանցված է կեղծանվամբ, ապա պատասխանատվությունը կրում է այն անձը, ում էլեկտրոնային հասցեով (էլ․հասցե) գրանցված է Խոսնակը),
2) կազմակերպությունը, կազմակերպության ղեկավար խորհուրդը, որի անունով գրանցված է Խոսնակը, կամ անձը, ով լիազորված է էջը գրանցելուն, վարելուն, կամ կազմակերպության գրանցման ժամանակ հատկացված էլեկտրոնային հասցեի (էլ․հասցե) սեփականատերը կամ կազմակերպությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր