Առցանց գովազդի կանոնների ու պայմանների մասին
Ներածություն Առցանց գովազդը գործիք է, որի օգնությամբ յուրաքանչյուր ոք, ով գրանցված է Մամուլի խոսնակում կարող է առաջխաղացնել իր, կամ ուրիշ օգտատիրոջ նյութերը, ինչպես նաև տեղադրել գովազդ .jpg, .jpeg, .gif, .png, .swf տարբերակներով: Դուք կարող եք գովազդել ցանկացած հայտարարություն, կայք, ապրանք, ծառայություն, որոնք չեն հակասում մեր պայմաններին և ՀՀ օրենսդրությանը: Նյութերի առաջխաղացումն ու գովազդի տեղադրումը վճարովի ծառայություն է:
1. Ընդհանուր դրույթներ
Սույնով կարգավորում են ՄԱՄՈՒԼ.am լրատվականում և Մամուլի խոսնակում նյութերի առաջխաղացման և գովազդային բաների տեղադրման, աշխատանքի, օգտագործման կարգը, կանոնները, պայմանները: 2. Էթիկա և կանոններ Արգելված է այնպիսի նյութի առաջխաղացումը, կամ գովազդային բաների տեղադրումը, որոնք որևէ կերպ հակասում են ՀՀ օրենսդրությանն և մամուլի խոսնակի գրանցման պայմանագրի կետերին, կամ էթիկայի կանոններին: 3. Մոդերացիա (կարգավորում) Առաջխաղացվող նյութերի և գովազդային բաներների մոդերացիան իրականացնում է մեր ընկերության մոդերատորը: Մոդերատորն ունի բացառիկ իրավունք որոշելու Ձեր, կամ երրորդ անձանց կողմից իրականացվող գործողությունների համապատասխանությունը սույն պայմաններին և առանց Ձեզ դրա մասին նախօրոք զգուշացնելու արգելափակել/բլոկավորել, հեռացնել, չհրապարակել գովազդային բաներն ու առաջխաղացվող նյութը: Բոլոր այն գովազդներն ու առաջխաղացվող նյութերը, որոնք կխախտեն օգտագործման պայմանները կմերժվեն և չեն ցուցադրվի/հրապարակվի: Այս դեպքում վճարումը կփոխանցվի Մամուլի խոսնակի Ձեր էջի դրամապանակ, որը Դուք չեք կարող հետ ստանալ կանխիկ, կամ փոխանցման, կամ այլ եղանակով, սակայն կարող եք օգտագործել այլ նյութերի առաջխաղացման և գովազդային բաների տեղադրման համար: 4. Վճարում Նյութի առաջխաղացման, գովազդային բաների տեղադրման համար վճարել կարող եք Մամուլի խոսնակի դրամապանակով, SMS-ով, ArCa վիրտուալ քարտով, Edram վճարային համակարգով, Visa և MasterCard քարտերով: ա) SMS-ով SMS-ով վճարելու համար անհրաժեշտ է` 1) ընտրել գնային տարբերակը, 2) սեղմել լիցքավորել/վճարել, 3) sms-ով ուղարկել նշված հրահանգը և հետևել հետագա հրահանգներին: բ) ArCa վիրտուալ քարտ Վիրտուալ քարտերի միջոցով վճարելու համար անհրաժեշտ է մուտքագրել` 1) վիրտուալ քարտի համարը, 2) գաղտնաբառը, 3) ներքևի նիշերը: Այնուհետև սեղմելով "OK" կոճակը` կավարտեք գործարքը: Վճարումը ArCa, MasterCard, Visa և American Express վիրտուալ քարտերով: գ) Idram վճարային համակարգ Idram վճարային համակարգ մուտք գործելու համար անհրածեշտ է մուտքագրել` 1) Idram ID (իննանիշ թիվ), 2) գաղտնաբառ: Մուտքագրումից հետո սեղմելով “Մուտք” կոճակը: Idram վճարային համակարգի միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել` 1) PIN կոդ, 2) ստուգիչ թվեր: Եթե Դուք չունեք Idram հաշիվ, ապա Դուք կարող եք այն ստեղծել Idram համակարգի էջում սեղմելով "Գրանցվել" հղումը և անցնելով գրանցման գործընթացը: Այնուհետև Դուք կարող եք կատարել վճարումը: Idram հաշիվ բացելու համար ոչ մի լրացուցիչ նախապայման, ինչպիսին օրինակ բանկային հաշիվն է, չի պահանջվում: դ) Visa և MasterCard քարտերով Visa և MasterCard քարտերով վճարելու համար անհրաժեշտ է մուտքագրել` 1) քարտապանի անուն, ազգանունը, 2) քարտի վրա նշված համարը, 3) քարտի վավերականությունը, 4) CVV2/CVC2 դաշտը: Այնուհետև սեղմելով "Pay Now" կոճակը` կավարտեք գործարքը: ե) Yandex.Деньги, WebMoney Yandex.Деньги, WebMoney վճարային համակարգ մուտք գործելու համար անհրածեշտ է մուտքագրել` 1) մուտքանունը, 2) գաղտնաբառը: Այնուհետև հաստատելով հետևել հրահանգներին: 5. Գումարի վերադարձման կարգը Նյութի առաջխաղացման և գովազդի տեղադրման համար վճարված միջոցները, որոնք մերժվել կամ արգելափակվել են մոդերատորի կողմից առձեռն, վերադարձմամբ, փոխանցման միջոցներով և կամ այլ տարբերակներով հետ չեն վերադարձվում: Այդ միջոցներն ամբողջությամբ փոխանցվում են վճարումն իրականացրած Մամուլի խոսնակի էջի դրամապանակ, որը կարող է օգտագործվել ցանկացած ժամանակ այլ նյութերի առաջխաղացման և գովազդային բաների տեղադրման համար: 6. Անվտանգություն Առաջխաղացվող նյութերի և գովազդային բաների հրապարակման անվտանգության կանոնները սահմանվում է գրանցման պայմանագրի անվտանգության կանոններով: ՄԱՄՈՒԼ.am-ը պատասխանատու չէ երրորդ անձանց գործողությունների, տեղադրած նյութի բովանդակության, հեղինակային իրավունքի, «Լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի և սույն պամնանների խախտումների համար: Առաջխաղացվող նյութերում և գովազդային բաներներում տեղակայված այլ կայքերի հղումներից օգտվելիս պետք է նկատի ունենալ, որ ՄԱՄՈՒԼ.am-ը չի երաշխավորում այդ կայքերի անվտանգությունն ու ապահովությունը: Այդ կայքեր Ձեր այցելությունների հետևանքների համար պատասխանատվություն կրում եք միայն Դուք:
7. Գաղտնիության քաղաքականություն Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները. · էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը, այլ, · Բանկային ռեկվիզիտները, եթե վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով: Մենք չենք տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումներն իրականացվում են բացառապես Arca և PayPal վճարային համակարգերի, ինչպես նաև գործընկեր բանկերի միջոցով: Տեղեկությունների օգտագործումը Տեղեկությունների չբացահայտումը Հաշվի պաշտպանվածություն Առցանց գովազդի/նյութի առաջխաղացման շրջանակներում ծագող հարաբերությունների կարգավորման նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, վեճեր ծագելու դեպքում իրավասու դատարաններ են ճանաչվում Հայաստանի Հանրապետության դատարանները:
|
Բաժանորդագրվել լրահոսին