Ինչո՞ւ իմ տեղադրած նյութերը չեն տարածվում սոցցանցերում Մամուլի խոսնակի պաշտոնական էջերում
Որպեսզի նյութերը տարածվեն սոցցանցերում մամուլի խոսնակի պաշտոնական էջերում անհրաժեշտ է, որ նյութը տեղադրող Մամուլի խոսնակի էջը լինի Իրական պրոֆիլը:
Ի՞նչ է «Թարմացնել» նյութը
«Թարմացնել» նյութը գործիք է, որի օգնությամբ կարող եք անվճար բարձրացնել Ձեր, արդեն տեղադրած նյութերը և տեղադրել «Թարմացված նյութեր» բաժնում, որը գտնվում է «Մամուլի խոսնակ»-ի գլխավոր և ներքին էջերում:
Ի՞նչ է «Նյութի առաջխաղացում»-ը
«Նյութի առաջխաղացում»-ը գործիք է, որի օգնությամբ կարող եք Ձեր կամ այլ օգտատիրոջ նյութը տեղադրել ՄԱՄՈՒԼ.am-ի լրահոսում, կամ «Մամուլի խոսնակ»-ի վերնամասում:
Ի՞նչ առավելություններ ունի այն նյութը, որն առաջխաղացվել է
«Նյութի առաջխաղացումը» կտրուկ ավելացնում է տվյալ նյութի դիտումների քանակը և դարձնում ավելի մասսայական, ինչը նպաստում է նաև Ձեր էջի վարկանիշի ավելացմանը:
Ո՞վ կարող է իրականացնել «Նյութի առաջխաղացում»
«Նյութի առաջխաղացում» կարող են իրականացնել բոլոր նրանք, ովքեր գրանցված են Մամուլի խոսնակում:
«Նյութի առաջխաղացում»-ը վճարովի ծառայությո՞ւն է
Այո: Ցանկացած նյութ առաջխաղացնելու համար անհրաժեշտ է վճարել:
Որքա՞ն ժամանակում է մոդերատորը հաստատում «Նյութի առաջխաղացում»-ը
Վճարումը կատարելուց հետո մոդերատորը նյութը հաստատում է 2 ժամվա ընթացքում: Սակայն, այն կարող է հաստատվել ավելի ուշ՝ կախված նյութի բովանդակության, տեխնիկական հարցերից: Պետք է հիշել նաև, որ կեսգիշերից հետո առաջխաղացման հայտերի հաստատումը տեղի է ունենում տվյալ օրվա կեսօրից ոչ շուտ:
Ինչո՞ւ է մոդերատորը մերժել «Նյութի առաջխաղացում»-ը
Հավանաբար առաջխաղացվող նյութում խախտում է Գրանցման պայմանագրի, Առցանց գովազդի պայմանները, կամ նյութի վերնագրում առկա է ինչ որ կայքի հղում(link), կամ նյութը շարադրված է ոչ գրագետ, կամ առկա են վիրավորանք արտահայտող ձևակերպումներ, կամ հայերեն մտքերը շարադրված են լատինատառ, կամ նյութի գլխավոր, կամ կցված նկարներն անորակ են, անպարկեշտ, կամ գովազդում են ապրանքանիշ, ծխախոտ և այլն:
Կարո՞ղ է նյութի առաջխաղացումը «մերժվել» ՄԱՄՈՒԼ.am-ում, սակայն «թույլատրվել» Մամուլի խոսնակում
Այո: ՄԱՄՈՒԼ.am լրատվականում չափանիշներն ավելի խիստ են, քան Մամուլի խոսնակում:
Ինչո՞ւ չեմ տեսնում նյութը այն հատվածում, որտեղ առաջխաղացրել եմ
Եթե տվյալ ժամանակահատվածում կան նաև այլոց առաջխաղացվող նյութեր, ապա դրանք ցուցադրվում են հավասարաչափ հերթափոխությամբ (rotate): Ուստի, անհրաժեշտ է թարմացնել դիտարկիչն այնքան(F5) մինչև կնկատեք Ձեր նյութը:
Ի՞նչ կարգով են ցուցադրվում «Առաջխաղացվող նյութեր»-ը
«Առաջխաղացվող նյութեր»-ը ցուցադրվում են հավասարաչափ հերթափոխությամբ(rotate): Այսպես. եթե միևնույն գոտում տեղադրված են միաժամանակ 3 նյութ, ապա դրանք հերթականությամբ հավասարաչափ ցուցադրվում են բոլոր թերթումների ժամանակ: Եթե միևնույն գոտում, զուգահեռաբար այլ նյութեր չկան, ապա Ձեր նյութը ցուցադրվում է առանց հերթափոխի (rotate), անընդհատ:
Ինչո՞ւ է իմ առաջխաղացրած նյութը սպառվում շատ արագ
Մեր լսարանը չափազանց մեծ է: Եթե այդ պահին, միևնույն գոտում, զուգահեռաբար այլ այլ նյութեր չեն առաջխաղացվում, ապա Ձեր նյութը ցուցադրվում է առանց հերթափոխի (rotate), անընդհատ` ավելի շատ ընթերցողների, ուստիև ցուցադրումները սպառվում են ավելի արագ:
Ես պատվիրել եմ «Նյութի առաջխաղացում», սակայն մոդերատորը մերժել/արգելափակել է նյութը:
Այդ դեպքում ես կորցնո՞ւմ եմ իմ վճարած գումարը:
Ոչ: Ձեր վճարումը չի կորչում: Այն ամբողջությամբ վերադարձվում է Ձեր էջի դրամապանակ անկախ այն հանգամանքից թե վճարման որ տարբերակից եք Դուք օգտվել:
Ի՞նչ է «Տեղադրել գովազդ»-ը
«Տեղադրել գովազդ»-ը գործիք է, որի օգնությամբ, ցանկացած ոք, ով գրանցված է մամուի խոսնակում, կարող է ինքնուրույն տեղադրել գովազդային բաներ ՄԱՄՈՒԼ.am լրատվականում, կամ «Մամուլի խոսնակ»-ում:
Ո՞վ կարող է տեղադրել «Առցանց գովազդ»
«Առցանց գովազդ» կարող են տեղադրել բոլոր նրանք, ովքեր գրանցված են Մամուլի խոսնակում:
«Առցանց գովազդ»-ի տեղադրումը վճարովի՞ ծառայություն է
Այո: «Առցանց գովազդ» տեղադրելու համար անհրաժեշտ է վճարել:
Ի՞նչ չափի և տեսակի գովազդային բաներ կարող եմ տեղադրել
Դուք կարող եք տեղադրել .jpg, .jpeg, .gif, .png, .swf տեսակի գովազդային բաներ: Բաների չափերն ու տեսակները նշված են և´ նկարում, որտեղ ընտրում եք բաների դիրքը, և´ կցման հատվածում: Այլ տեսակի և չափերի բաներներ համակարգը չի ընդունում:
Որքա՞ն ժամանակում է մոդերատորը հաստատում «Գովազդի բաները»-ը
Վճարումը կատարելուց հետո մոդերատորը Գովազդը հաստատում է 2 ժամվա ընթացքում: Սակայն, այն կարող է հաստատվել ավելի ուշ՝ կախված բովանդակության, կամ տեխնիկական հարցերից: Պետք է հիշել նաև, որ կեսգիշերից հետո տեղադրված գովազդների հաստատումը տեղի է ունենում տվյալ օրվա կեսօրից ոչ շուտ:
Կարո՞ղ եմ արդյոք հետ ստանալ «Իմ դրամապանակ»-ում առկա միջոցներ:
Ոչ: «Մամուլի խոսնակ»-ում Ձեր դրամապանակ մուտքագրված միջոցները հնարավոր չէ ստանալ:
Տեղադրել եմ «Գովազդ», սակայն մոդերատորը մերժել/արգելափակել է նյութը:
Այդ դեպքում ես կորցնո՞ւմ եմ իմ վճարած գումարը:
Ոչ: Ձեր վճարումը չի կորչում: Այն ամբողջությամբ վերադարձվում է Ձեր էջի դրամապանակ անկախ այն հանգամանքից թե վճարման որ տարբերակից եք Դուք օգտվել:
Ինչո՞ւ է մոդերատորը «մերժել/արգելափակել» «Գովազդի տեղադրումը»
Եթե գովազդային բաները խախտում է Գրանցման պայմանագիրը, կամ Առցանց գովազդի և ՀՀ-ում գովազդի մասին օրենքի պայմանները, կամ պատրաստված է անորակ, չի համնկնում կայքի ընդհանուր գրաֆիկային, կամ գովազդվող իրը, ապրանքանիշը, ծառայությունը ցածրորակ է, հայտնի է բացասական համբավով և այլն, ապա մոդերատորը մերժում/արգելափակում է գովազդային բաները:
Կարո՞ղ է տեղադրված գովազդը «մերժվել» ՄԱՄՈՒԼ.am-ում, սակայն «թույլատրվել» Մամուլի խոսնակում
Այո: ՄԱՄՈՒԼ.am լրատվականում չափանիշներն ավելի խիստ են, քան Մամուլի խոսնակում:
Ինչո՞ւ չեմ տեսնում իմ տեղադրած գովազդային բաները
Եթե տվյալ ժամանակահատվածում միևնույն հատվածում տեղադրվել են գովազդային այլ բաներներ, ապա դրանք ցուցադրվում են հավասարաչափ հերթափոխությամբ (rotate): Ուստի, անհրաժեշտ է թարմացնել դիտարկիչն այնքան(F5) մինչև կնկատեք Ձեր նյութը:
Ի՞նչ կարգով են ցուցադրվում «Գովազդային բաներներ»-ը
«Գովազդային բաներներ»-ը ցուցադրվում են հավասարաչափ հերթափոխությամբ(rotate): Այսպես. եթե միևնույն գոտում տեղադրված են միաժամանակ գովազդային 3 բաներներ, ապա դրանք հերթականությամբ հավասարաչափ ցուցադրվում են բոլոր թերթումների ժամանակ: Եթե այդ պահին, միևնույն գոտում, զուգահեռաբար այլ գովազդներ չկան, ապա Ձեր գովազդը ցուցադրվում է առանց հերթափոխի (rotate), անընդհատ:
Ինչո՞ւ է իմ տեղադրած գովազդային բաների ցուցադրումը սպառվում շատ արագ
Մեր լսարանը չափազանց մեծ է: Եթե այդ պահին, միևնույն գոտում, զուգահեռաբար այլ գովազդներ չկան, ապա Ձեր գովազդը ցուցադրվում է առանց հերթափոխի (rotate), անընդհատ` ավելի շատ ընթերցողների, ուստիև ցուցադրումները սպառվում են ավելի արագ:
Ինչպե՞ս կարող եմ վճարել «Նյութի առաջխաղացման» կամ «Գովազդ» տեղադրելու համար
«Նյութի առաջխաղացման», «Գովազդի տեղադրման» համար վճարել կարող եք Մամուլի խոսնակի Քո դրամապանակով, SMS-ով, ArCa վիրտուալ քարտով, Edram վճարային համակարգով, Visa և MasterCard քարտերով: