ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Զելանդիան կարող է համարվել աշխարհամաս
12:30, 19.02.2017 | mamul.am
31169 | 0

Նորզելանդացի գիտնականները 20 տարի շարունակ տվյալներ են հավաքել, որ ապացուցեն, որ իրենց հայրենի կղզիները հնագույն խորտակված աշխարհամաս Զելանդիայի վերջրյա հատվածներն են, որոնք պետք է իրենց արժանի տեղն զբաղեցնեն աշխարհագրության դասագրքերում Աֆրիկայի, Անտարկտիդայի, Եվրասիայի և այլ աշխարհամասերի կողքին: Նրանք Ամերիկայի երկրաբանների GSA Today ամսագրում հոդված են հրապարակել, որում ասվում է, որ Զելանդիան աշխարհամաս է` 4,5 հազար խորանարդ կմ տարածքով, որի 94%-ը ծածկված է ջրով: Այնուամենայնիվ, նրա ստորջրյա հատվածը հեշտորեն կարելի է տարբերել օվկիանոսի հատակից և այն հատվածներից, որոնք երբեք աշխարհամասի մաս չեն կազմել. Զելանդիայի հողի ընդերքն ավելի հաստ է, քան օվկիանոսի հատակինը:

Բացի այդ, Զելանդիան բավարարում է աշխարհամասերի ճանաչման ևս 6 պահանջների. ընդգծված վեր բարձրացում շրջակա միջավայրից, յուրահատուկ երկրաբանություն և այլն: Բացի այդ, Զելանդիան հստակ տարանջատված է Ավստրալիայից: Եթե Զելանդիան ներառվի աշխարհամասերի ցուցակում, ապա Խաղաղ օվկիանոսի բազմաթիվ կղզիներ կդիտարկվեն արդեն ոչ թե որպես ցամաքի առանձին հատվածներ, այլ որպես միասնական երկրաբանական կազմավորում, թեկուզև տարանջատված Խաղաղ օվկիանոսի ջրերով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր