Բրազիլացի մասնագետները վերականգնել են ժամանակակից Բրազիլիայի տարածքում 10 հազար տարի առաջ ապրած մարդու կերպարանքը: 40-50 տարեկան մարդու գանգը գտնվել է երկրի հարավ արևելքի քարանձավներից մեկում 50 տարի առաջ, հայտնում է Mirror-ը: Գիտնականները նրան տվել են Ապիունա անունը: Ըստ գիտնականների՝ նրա դիմագծերը շատ նման են եղել ժամանակակից ամերիկյան հնդկացիների դիմագծերին: Ապիունա Ապիունա Ապիունա Մասնագետները կարծում են, որ հնում եղել է զանգվածային միգրացիայի նվազագույնը 2 խոշոր ալիք: Հավանական է, որ Ապիունան առաջին ալիքի ներկայացուցիչ է եղել: Ավելի վաղ հետազոտողները վերականգնել են Հարավային Ամերիկայի ևս մեկ բնակչի դեմքը, որի մնացորդները հայտնաբերվել են 1971-ին: Դիարում Դիարում Դիարումի գանգը՝ ձախից և Ապիունայի գանգը՝ աջից |