ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հայտնաբերվել է աշխարհի ամենախոշոր ստորջրյա քարանձավը
00:10, 20.01.2018 | mamul.am
23496 | 0

Մարդաբանության և պատմության Մեքսիկայի ազգային ինստիտուտի մասնագետները ջրով լցված 2 խոշոր քարանձավների միջև միջանցք են հայտնաբերել: Միասին նրանք ձևավորում են աշխարհի ամենախոշոր ստորջրյա քարանձավը:

Այս բացահայտումն արվել է Great Mayan Aquifer նախագծի շրջանակներում՝ Յուկատան թերակղզու Թուլում շրջանում:

Առաջին քարանձավը, որ կոչվում է Սակ Ակտուն, ունի 263 կմ երկարություն, երկրորդը կոչվում է Դոս Օխոս և ունի 84 կմ երկարություն: Երկու քարանձավները կապող միջանցքը հայտնաբերվել է հունվարի 10-ին 10 ամսվա լարված հետազոտություններից հետո:

Քարանձավային ողջ համակարգն ունի 347 կմ երկարություն: Միջին խորությունը կազմում է 20 մ, թեև որոշ բաժինների խորությունը հասնում է 2 մետրի որոշներինն էլ՝ մինչև 100 մետրի:

Համաձայն ընդունված կանոնների՝ քարանձավների ընդհանուր անուն է ընտրվել մեծ քարանձավի անունը՝ Սակ Ակտուն, որը թարգմանաբար նշանակում է Սպիտակ քարանձավ:

Քարանձավում գիտնականները հայտնաբերել են ավելի քան 100 օբյեկտներ, դրանց թվում վերացած կենդանիների, մարդկանց մնացորդներ, խեցեղեն: Գտնվել են նաև այստեղ ժամանակին կառուցված բնակատեղիի հետքեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր