ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ծնվել են «Դոլլի ոչխարի մեթոդով» կլոնավորված առաջին կապիկները
23:25, 24.01.2018 | mamul.am
26036 | 0

Չինացի մոլեկուլային կենսաբաններին հաջողվել է ստեղծել մեկ կապիկի 2 կլոնավորված ձագերի: 6-8 շաբաթ առաջ լույս աշխարհ են եկել աշխարհում առաջին կլոնավորված մակակաները:

Նրանք կլոնավորվել են նույն տեխնիկայով, ինչպես և Դոլլի անունով ոչխարը (1996թ.): Չինացի մասնագետների կողմից այս տեխնիկայի կատարելագործումը մարդկությանն ավելի է մոտեցրել մարդկային արարածի կլոնավորման հնարավորությանը:

Նորածին կապիկները՝ Չժուն Չժունը և Հուա Հուան, գենետիկորեն նույնն են: Ի դեպ, նրանց անունների բաղադրիչները միասին կազմում են չժունհուան բառը, որ նշանակում է չին ժողովուրդ:

Ծնվել են «Դոլլի ոչխարի մեթոդով» կլոնավորված առաջին կապիկները

«Մենք ստիպված ենք եղել բազմիցս սխալվել, մինչև որ գտել ենք արդյունավետ կլոնավորման տարբերակը: Ընդհանուր առմամբ իրականացվել է տարբեր տեխնիկաների կիրառմամբ 79 փորձ: Եվ միայն մեկի դեպքում է հաջողվել փոխնակ մոր օրգանիզմում մեծացնել հավայական մակակաների, որոնք առողջական ոչ մի խնդիր չունեն և համապատասխանում են իրենց տարիքայինների բոլոր չափանիշներին»,- ասել է կապիկների ուսումնասիրմամբ զբաղվող կոնտրոնի նախագահ Ցյան Սուն:

Ծնվել են «Դոլլի ոչխարի մեթոդով» կլոնավորված առաջին կապիկները

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր