ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Շնորհակալություն երկրորդ կյանքի համար». հայ վիրաբույժները փրկել են դեմքի պայթյունային վիրավորումով հոսպիտալացված պացիենտի կյանքը
23:25, 13.02.2018 | mamul.am
57846 | 0

«Շնորհակալություն երկրորդ կյանքի համար»,- այս խոսքերով է Հերացի ԲԿ Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի պացիենտը վիրահատության 12-րդ օրն իր երախտագիտությունը հայտնել վիրաբույժներին:
Պացիենտը դիմել է N1 հիվանդանոց 2018 թվականի հունվարի 20-ին դեմքի և ձախ ձեռքի պայթյունային վիրավորումից հետո՝ ծայրահեղ ծանր վիճակում, դեմքի ծավալուն թափանցող պատռված վերքերով, վերին ծնոտի բազմաբեկորային բազմաթիվ ջարդվածքներով՝ Լե-Ֆոր III, Լե-Ֆոր-II տեսակների, ակնակապիճի ստորին պատի կոտրվածքով, ստորին ծնոտի ձախ մասի կոտրվածքով, բազմաթիվ տեղահանված ոսկրերով ու կոտրված ատամներով, լորձաթաղանթի վնասվածքով և այլն:
Դիմածնոտային վիրաբույժների և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների թիմը իրականացրել է 7 ժամանոց վիրահատություն՝ հիվանդի դիմային գանգը վերականգելու նպատակով: Բազմակի ոսկրային բեկորները վերատեղադրվել են և ամրացվել տիտանի թիթեղներով, աջ ակնակապիճի ստորին հատվածը վերականգնվել է տիտանի մեմբրանի միջոցով: Բազմաթիվ պատռված վերքերը վերականգնվել են կոսմետիկ առավելագույն արդյունքով:

Պացիենտը նման վնասվածքներ էր ստացել գազի պայթյունի հետևանքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր