ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Dolce&Gabbana-ն մոդելներին փոխարինել է անօդաչու թռչող սարքերով
17:05, 04.03.2018 | mamul.am
50385 | 1

Իտալական Dolce&Gabbana նորաձևության տունը Միլանում նորաձևության շաբաթի ժամանակ իր աքսեսուարները ցուցադրել է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:

Սարքերը, որոնց ամրացված են եղել պայուսակները, թռիչք են կատարել ետնաբեմում և պոդիումի վրա:

Ցուցադրության տեսագրությունը հրապարկվել է Twitter-ում:

The Cut-ը նշում է, որ շոուի սկիզբը հետաձգվել է 45 րոպեով, և ցուցադրությունը քիչ էր մնում խափանվեր հյուրերի սմարթֆոնների վրա միացված Wi-Fi-ի պատճառով, քանի որ այն խանգարում էր անօդաչու թռչող սարքերի կառավարմանը: Երբ պարզվել է, որ չնայած տարբեր լեզուներով արված նախազգուշացմանը, ներկաների մի մասն այդպես էլ չի անջատել Wi-Fi-ը, ցուցադրության կազմակերպիչները բարձր հայտարարել են սոցցանցերում նրանց անունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր