ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ամեն մի կերակրող կին պետք է իրեն աստվածուհի զգա». ավստրալացի լուսանկարչի ըմբոստ նախագիծը
02:15, 12.03.2018 | mamul.am
92548 | 0

Ավստրալացի լուսանկարիչ Սառա Մերնեյնը վերջերս է լույս աշխարհ բերել իր երկրորդ երեխային և հաճախ է հանդիպել մարդկանց բացասական վերաբերմունքին՝ կապված հանրության մեջ երեխային կերակրելու հետ: Այդ ժամանակ էլ Սառայի մտքով անցել է ստեղծել ֆոտոնախագիծ՝ կերակրող մայրերի մասնակցությամբ: Ֆոտոնախագծի անվանումն է՝ «Ամեն մի կերակրող կին պետք է իրեն աստվածուհի զգա»: Այս լուսանկարներով նա ցանկանում է կոտրել այն բացասական կարծրատիպերն այնպիսի բնական ու անհրաժեշտ երևույթի վերաբերյալ, ինչպիսին երեխային կրծքով կերակրելն է: Նա կարծում է, որ շատ ու շատ մայրեր հրաժարվում են կրծքով կերակրելուց և անցնում են արհեստական կաթով կերակրելուն հենց այդպիսի բացասական հայացքների պատճառով:

Ֆոտոնախագծի շրջանակներում Սառան շրջել է Ավստրալիայի բոլոր նահանգներով ու արել ավելի քան 50 լուսանկար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր