ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Չարաշահումներ «Երևանի թիվ 1 տուն ինտերնատում». մեղադրանք է առաջադրվել 4 անձ
21:20, 28.03.2018 | mamul.am
3075 | 0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված հափշտակությունների դեպքի բոլոր հանգամանքները, առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

«Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել 2018թ. փետրվարի 2-ին, մշակվել է քննչական պլան և ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը, կատարված հափշտակություններին մասնակցություն ունեցած 4 անձի ինքնություն:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում առկա ազատ հաստիքներում ձևականորեն ձևակերպվել են տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց հաշվարկվել և փոխանցվել են աշխատավարձեր, ինչը կանխիկացվել է և տնօրինվել է այլ անձանց կողմից։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հափշտակություններին հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը պարզելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր