ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ՃՏՊ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին․ կա 3 զոհ
21:35, 28.03.2018 | mamul.am
4936 | 0

Մարտի 28-ին, ժամը 18:23 ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան Հ-28 ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan Elgrang» մակնիշի 75 DU 775 պետհամարանիշով (վարորդ՝ 1958 թ. ծնված Դ. Շ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. ուղևորներ` 1961 թ ծնված Ա. Շ.-ը և Ա. Բ.-ը տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր