ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի մանրամասները
22:30, 28.03.2018 | mamul.am
10107 | 0

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Nissan մակնիշի 75 DՍ 775 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Հրազդան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե ճաղավանդակներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգիի` հիվանդանոցում: Կոտայքի մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են՝ մահացածներն են՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչներ, 58-ամյա Ալեքսան Բաղդեյանը, 47-ամյա Աննա Շաբոյանը և 59-ամյա Դավիթ Շաբոյանը: Ա. և Դ. Շաբոյաններն ամուսիններ էին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

Աղբյուրը` shamshyan.com
Կիսվի՛ր այս նյութով՝
23:48, 30.08.2023
2684 | 0
դեպի վեր