ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ներքին Գետաշենի եկեղեցու հիմնանորոգման ժամանակ հայտնաբերվել են հարյուրավոր խաչքարեր, այդ թվում՝ ժայռափոր
00:05, 29.03.2018 | mamul.am
6533 | 0

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում եկեղեցու հիմնանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են թվով մոտ 220 խաչքարեր, նաև՝ ժայեռերին քանդակված հսկայական գեղեցիկ խաչքարեր: Եկեղեցին կառուցել են Ալաշկերտից 1820-ականներին այստեղ եկած գաղթականները: Խորհրդային տարիներին այն դադարել է ծառայել իր նպատակին և դարձել պահեստ կոլխոզի կամ սովխոզի համար: Ըստ Կարեն Հովհաննիսյանի՝ ով ծնունդով Ներքին Գետաշենից է, եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները դադարեցվել են, հավանաբար կփոխվի նաև գծագիրը, քանի որ գտածոն մեծ արժեք է ներկայացնում: «Չգիտեմ, Հայաստանում բացի Գեղարդից էլ ուրիշ տեղ կա՞ նմանատիպ ժայռափոր եկեղեցի, սա իսկապես շատ կարևոր իրադարձություն է, ու կարծում եմ, որ պետական մակարդակով պետք է այստեղ սկսվի ուսումնասիրություն իրականացնել»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր