ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Renault և Nissan ընկերությունները կարող են միավորվել
02:10, 09.04.2018 | mamul.am
44347 | 1

Ֆրանսիական Renault SA և ճապոնական Nissan Motor Co. ընկերությունները բանակցություններ են վարում միավորվելու և նոր ավտոարտադրություն ստեղծելու շուրջ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ներկայում Renault-ը ճապոնական ընկերությունում ունի 43% բաժնետոմս, իսկ Nissan-ը՝ ֆրանսիական ընկերությունում 15% բաժնետոմս:

Երկու ընկերությունների տնօրենների խորհրդի ղեկավար կդառնա Կառլոս Գոնը:

Ընդ որում, ըստ գործակալության աղբյուրների, նոր ընկերությունը կարող է պահպանել Ճապոնիայում և Ֆրանսիայում շտաբ-բնակարանները:

Միևնույն ժամանակ, փորձագետները խոսում են տվյալ գործարքի հավանության դեպքում դժվարությունների մասին:

Ֆրանսիայի կառավարությունը, որը տիրապետում է Renault-ի 15% բաժնետոմսերին, քիչ հավանական է, որ հրաժարվի իր մասնաբաժնից: Թե՛ ֆրանսիական, թե՛ ճապոնական կառավարությունը պետք է հավանություն տա ավտոարտադրողների միավորմանը: Այդ առումով վերջնական համաձայնագիր դեռևս չի կնքվել:

Bloomberg-ը նշում է, որ վերջին մեկ տարում Renault-ի շուկայական արժեքն աճել է մոտ 15%-ով՝ մինչև 27,7 միլիարդ եվրո (34 միլիարդ դոլար), այն դեպքում, երբ Nissan-ի կապիտալացումը կրճատվել է 2%-ով և այժմ կազմում է մոտ 4,6 տրիլիոն իեն (43 միլիարդ դոլար):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր