ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ֆրանսիան 50 զինծառայող է ուղարկել Մանբիջ
12:40, 02.04.2018 | mamul.am
9053 | 0

Ֆրանսիան 50 զինծառայող է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք՝ քուրդ զինյալներին օգնելու համար: Այս մասին հաղորդում է Yeni Safak-ը:

Թուրքական թերթի տեղեկություններով՝ ֆրանսիացի զինծառայողներն ուղևորվել են Մանբիջ 4 ինքնաթիռներով: Ընդ որում, թերթը նշում է, որ սպաներն ուղարկվել են Մանբիջ ինչպես Սիրիայում գտնվող բազաներից, այնպես էլ արտասահմանից:

Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Մարտի վերջին ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան մտադիր է հանրապետության հատուկ ուժերի ուղարկել Մանբիջ: Հաջորդ օրը Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Փարիզը մտադիր չէ ինքնուրույն ռազմական գործողություններ անցկացնել Սիրիայի հյուսիսում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր