ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ում հայ և այլազգի ցուցարարներին ծեծի ենթարկած Էրդողանի թիկնապահներն ազատ են արձակվել
13:25, 06.04.2018 | mamul.am
10806 | 0

ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարանն ընթերցել է թուրք 2 քաղաքացիների նկատմամբ դատավճիռը, ովքեր անցած տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգթոն կատարած այցի ժամանակ ծեծի էին ենթարկել հայ, քուրդ, եզդի և այլ ազգերի խաղաղ ցուցարարներին: Այս մասին հայտնում է Washington Times-ը:

Էրդողանի 2 թիկնապահները՝ Սինան Նարինն ու Էյուփ Յըլդըրըմը, դատապարտվել էին 12 ամիս և մեկ օրվա ազատազրկման: Դատարանի վճռով՝ ազատ արձակվելուց հետո նրանք 3 տարի կմնան իրավապահների վերահսկողության տակ:

Դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել խաղաղ ցուցարարներին մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից, քանի որ կալանքի տակ էին անցած տարվա հունիսին և իրենց մեղքն ընդունել էին դեկտեմբերին:

Նշենք, որ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել է նման թույլ դատավճիռը խաղաղ ցուցարարների վրա իրականացված հարձակման դիմաց: «Այս վճիռը պետք է անհանգստացի ցանկացած ամերիկացու: Այսօրվա թեթև դատավճիռը, ի թիվս նրա, որ վարչակազմը հրաժարվում է մեղադրանքների մեծ մասից և հրաժարվում է Էրդողանի թիկնապահների արտահանձնումից, սպառնում է ԱՄՆ-ում բնակվող հայերի կամ ցանկացած այլազգիի առաջնային իրավունքը՝ հայտնելու բողոքը օտար կառավարությունների գործողությունների դեմ»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը՝ հավելելով, որ որպես ԱՄՆ քաղաքացիներ՝ իրենց իրավունքն է բարձրացնելու մտահոգությունը ցանկացած՝ թե տեղական, թե արտասահմանյան բռնության որևէ դրսևորման նկատմամբ: Նա մեծ ցավով է արձանագրել, որ դա տեղի չունեցավ Էրդողանի՝ իր իսկ բռնության ռեժիմը Վաշինգթոնի փողոցներ տեղափոխելու պարագայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հանվել էին Էրդողանի թիկնապահների նկատմամբ մեղադրանքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր