ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Արյունալի բախումներ, տասնյակ զոհեր, Թուրքիան հետ է կանչել իր դեսպաններին. Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման հետևանքները
11:45, 15.05.2018 | mamul.am
20545 | 1

Երեկ Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումից հետո Գազայի հատվածի սահմանին Իսրայելի բանակի հետ բախումների հետևանքով մոտ 58 պաղեստինցի է զոհվել, հաղորդում է BBC-ն:

Պաղեստինցի բժիշկների խոսքով՝ մոտ 2700 մարդ է դիմել բուժօգնության համար: Իսրայելցիների շրջանում զոհեր և վիրավորներ չկան:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զինվորականների գործողություններն ինքնապաշտպանություն է համարել:

Ինչպե՞ս են արձագանքել աշխարհում.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Քուվեյթի կողմից առաջարկված բանաձևի նախագիծը, որը դատապարտում է իսրայելցի զինվորականների գործողություններն ու կոչ անում բախումների անկախ հետաքննություն վարել:

Համաշխարհային առաջնորդները հակամարտող կողմերին զսպվածության կոչ են արել: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը դատապարտել է զանգվածային սպանություններն ու եռօրյա սուգ հայտարարել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ցուցարարների դեմ ուժի կիրառումը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաղեստինցիների սպանությունը հավասարեցրել է ցեղասպանությանն ու հետ կանչել Վաշինգթոնից և Թել Ավիվից իր դեսպաններին, ինչպես նաև Իսրայելն ահաբեկչական պետություն անվանել:

Եվրոմիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրոմիությունն ակնկալում է, որ բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն և կխուսափեն մարդկային զոհերից:

Գերմանիայում հայտարարել են, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի:

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցով հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը քննադատել է Գազայի սահմանին տեղի ունեցող գործողությունները՝ դրանք Իսրայելի կողմից տասնյակ մարդկանց շոկային սպանություն անվանելով:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հիշեցրել է Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացման հարցով Ռուսաստանի բացասական գնահատականի մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր