ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Փհենյանն անսպասելի չեղյալ է հայտարարել Սեուլի հետ բանակցություններն ու սպառնացել չեղարկել նաև ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովը
10:25, 16.05.2018 | mamul.am
14130 | 0

Հյուսիսային Կորեան սպառնացել է չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի պնդել, որպեսզի Փհենյանը հրաժարվի միջուկային զենքից, հաղորդում է BBC-ն:

Հյուսիսկորեական նորությունների պաշտոնական գործակալությունը հրապարակել է ԿԺԴՀ ԱԳ փոխնախարարի հայտարարությունը, որում ասվում է, որ եթե ԱՄՆ-ն «միակողմանի կարգով պահանջի, որպեսզի ԿԺԴՀ-ն հրաժարվի միջուկային զենքից, ապա ԿԺԴՀ-ի համար այլևս հետաքրքիր չեն լինի այդ բանակցություններն ու չեղյալ կհայտարարվի նաև ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովը»:

Հաղորդվում է նաև, որ Հյուսիսային Կորեան նման որոշում է կայացրել ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժությունների պատճառով:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված էր անցկացնել Սինգապուրում հունիսի 12-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր