ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԵԽԽՎ-ն կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանական պատվիրակության ղեկավարի նկատմամբ
13:35, 16.05.2018 | mamul.am
6548 | 0

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սաիդովի նկատմամբ: Այս որոշման մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիևը:

Պատժամիջոցների պատճառը կաշառակերությունն է: Սաիդովի մանդատը սառեցվել է 2 տարով:

Նշենք, որ Սաիդովից բացի, պատժամիջոցներ են կիրառվել նաև ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի (Իսպանիա), Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող Ժորդի Շուկլայի (Իսպանիա) և Սեզար Պրեդայի (Ռումինիա) դեմ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր