ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սասնա ծռեր»-ի աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան
15:00, 16.05.2018 | mamul.am
5417 | 1

«Սասնա ծռեր»-ի աջակիցները միակողմանի փակել են Արշակունյաց պողոտան: Նրանք պահանջում են ազատել ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներին: Այս պահին փակ է վերոնշյալ պողոտայի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի ճանապարհը:

Հիշեցնենք, որ այսօր Շենգավիթի դատարանում, նիստի ժամանակ, Պավել Մանուկյանը կոչ արեց քաղաքացիներին փակել Արշակունյաց պողոտայի հարակից փողոցները:

Նշենք, որ դատարանը փաստաբանների միջնորդությունների վերաբերյալ որոշումը կկայացնի այսօր՝ ժամը 16:00-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր