Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.72, EUR 550.71, RUB 7.35, GBP 621.53
+9 °C, +5 °C ... +12 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«40-ամյա Տարոն Մարգարյանն անցած տարի հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 50 հազար եվրո և 45 հազար դոլար». Կառլեն Ասլանյան
18:00, 16.05.2018

Ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած 40-ամյա Տարոն Մարգարյանը անցած տարի հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 50 հազար եվրո և 45 հազար դոլար: Մարգարյանի գործազուրկ կինը` Գոհար Սարգսյանը, չունենալով եկամուտի որևէ աղբյուր հայտարարագրել է 50 միլիոն դրամ: Դեռ 2013-ին Տարոն Մարգարյանը հայտարարագրել էր նաև բնակարաններ Երևանում, ամառանոց Ջերմուկում, հողամաս Դիլիջանում, ավտոտնակներ ու շքեղ ավտոմեքենաներ: Ըստ Հայ ազգային կոնգրեսի` Գլխավոր դատախազությանը ներկայացրած հաղորդման, Տարոն Մարգարյանի կինը ունի սուպերմարկետ, տաքսի ծառայություն, պահածոների գործարան, վեց տասնյակ կրպակներ և այլն:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր