ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Սյունիքի մարզում 31-ամյա քաղաքացին հացադուլ է հայտարարել
20:04, 16.05.2018 | mamul.am
21867 | 2

Սյունիքի մարզի Կուրիս ( նախկին Կուրավանք) գյուղի բնակիչ 31-ամյա Բորիս Անդրեասյանը վաղ առավոտից հացադուլ է հայտարարել գյուղի տարածքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Բ. Անդրեասյանն ասել է. «Այդ քայլին գնացել եմ ի պատշտպանություն այն բանի, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաց հանքի ընդլայնման հետևանքով Կուրիս գյուղի վարչական տարածքում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հայտնվել է հանքի ուղիղ եզրին և մասամբ քանդվել: Եկեղեցու հյուսիսային կողմի ուղղահայաց լանջն ամբողջությամբ քանդվել է և ոչ մի պաշտպանական միջոցառումներ չեն իրականցվել: Նման պայմաններում վաղ թե ուշ անխուսափելի են սողքերը, ինչի հետևանքով հնարավոր է` եկեղեցին փլվի:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

Աղբյուրը` shamshyan.com
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր