ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Տարոն Մարգարյանը դուրս եկավ իրեն աջակցող ցուցարարների մոտ
20:00, 16.05.2018 | mamul.am
8323 | 7

Րոպեներ առաջ Տարոն Մարգարյանը դուրս եկավ Երևանի քաղաքապետարանի շենքից և հանդիպեց իրեն աջակցող ցուցարարներին: Իր ելույթում նա մասնավորապես ասաց. «Իմ շատ սիրելի համաքաղաքացիներ, շնորհակալ եմ, որ եկել եք, շնորհակալ եմ, որ իմ կողքին եք: Ձեր խոսը հասանելի է, տեսանելի է բոլոր երևանցիների համար և խնդրում եմ ձեզ՝ միացեք ձեր ընտանիքներին, լավ օր եմ մաղթում ձեզ, շնորհակալ եմ բոլորիդ, որ եկել եք և պաշտպանում եք ձեր քաղաքապետին: Ես միշտ ձեզ հետ եմ և միասին ենք շենացնելու մեր մայրաքաղաքը»: Լրագրողի հարցին, թե ինչու Տարոն Մարգարյաննն ավելի շուտ չեկավ, երբ իր հրաժարականն էին պահանջում, նա պատասխանեց. «Ես ախատանքային այցով գտնվում էի այլ վարչական շրջանում և փորձեցի շատ արագ միանալ ցուցարարներին: Միշտ հարգում եմ բոլոր երևանցիների խոսքը և անպայման հաշվի են առնվելու բոլոր բողոքները»:

Անդրադառնալով այսօրվա դեպքերին, նա ասաց. «Ես դատապարտում եմ օրենքի խախտում է եղել, ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք, խանգարել աշխատանքին: Կոչ ենք անում իրավապահներին այս հարցը վերցնել քննության:

Մյասնիկյանի արձանի ետևի այգու մասին քաղաքապետն ասաց հետևյալը. «Դեռ նախորդ տարի և դեռ 10 տարի առաջ այս այգին տրված էր վարձակալության: Վարձակալը հետ վերադարձրեց այգին և Վարդանյանների ընտանիքը որոշեց այստեղ գեղեցիկ այգի կառուցել»:

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին՝ Տարոն Մարգարյանը նշեց, որ իրենք շարունակելու ենք իրենց աշխատանքը և միասին նշելու են Երևանի 2800-ամյակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր