ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Գանձասար-Կապան»-ը՝ Հայաստանի գավաթակիր
22:45, 16.05.2018 | mamul.am
3856 | 1

Րոպեներ առաջ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը՝ «Գանձասար-Կապան»-ի և «Ալաշկերտ»-ի միջև։ 11-մետրանոցներով հանդիպման հաղթող դարձավ «Գանձասար-Կապան»-ը՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով Հայաստանի գավաթակիր։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում հանդիպման հաշիվը բացեց Միհրան Մանասյանը՝ 105+2-րդ րոպեին: 10 րոպե անց Լուբամբո Մուսոնդան խփեց պատասխան գնդակը: Լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով. իսկ հետխաղային 11-մետրանոցների հարվածաշարում ավելի դիպուկ էին «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին 4:3 հաշվով և առաջին անգամ նվաճեցին Հայաստանի գավաթը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր