ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արծվիկ Մինասյանն արդեն հասցրել է նախարարություն բե­րել օգնականին, խոսնակին և հարցեր լուծող վարորդին. «Հրապարակ»
09:40, 17.05.2018 | mamul.am
6718 | 0

«Տնտեսական զարգացման և ներդրում­ների նախարարությունում հրաժարա­կանների շքերթ է: Նախարար Սուրեն Կարայանի հետ հեռացան նրա խոսնակը, օգնականը, գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը, հիմա էլ դիմումներ են գրում տեղակալները: Պետական կառավար­ման համակարգում Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց պաշտոնյաներից է: Սկզբում պաշտոնավարել է հարկային մարմիններում, եղել է Հայաստանի հարկային ծառայության և հարկային օրենսդրության հիմնադիրը: Երկար տարիներ աշխատել է ֆինանսների նախարարությունում, և չի բացառվում, որ այժմ նորից վերադառնա ֆիննախ, թեև լրագրողների հարցին ի պատասխան ասել է. «Նման քննարկում չի եղել»: Կարայանի տեղակալներից էմիլ Տարասյանն ավելի վաղ էր տեղափոխվել նախագահական, այժմ աշխատանքից ազատման դիմում է գրել առաջին տեղա­կալ Տիգրան Խաչատրյանը, ում կուրացիայի տակ էին բազմաթիվ ոլորտներ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր