«Ի՞նչ եք արել, որ Ձեր սեփական թիմի անդամները որոշել են անվստահություն հայտնել Ձեզ, ինչի՞ մեջ են ձեզ մեղադրում»,- դիմելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասայնաին՝ հարցրեցին ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամները: «Խոստանում եմ, կպատասխաբնեմ»,- ասցա նա: «Սերժ Սարգսյանի լուսանկարն աշխատասենյակից հանելով՝ խնդիրը չեք լուծում, հարկավոր է ձեր մեջ խեղդել նրան»,- հավելեցին անդամները: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 17 անդամներից 10-ը, 1 անձ «Օրինաց երկրից» և 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնությամբ է հանդես եկել: |