Ադրբեջանն ու Բելառուսն ադրբեջանական բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված նոր խոշոր ծրագրերի քննարկում են անցկացրել: Ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Բելառուսի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Օլեգ Դվիգալևը: Հիշեցնենք, որ ապրիլին ռուսական «Коммерсантъ» պարբերականը՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարության աղբյուրը, հայտնել էր, որ Բելառուսը մտադիր է 2018թ. Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: |