ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նպատակահարմար եմ համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը». Նիկոլ Փաշինյան
11:50, 17.05.2018 | mamul.am
15748 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ արագաչափերի և տեսախցիկների խնդրին՝ դիմելով ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. «Նպատակահարմար եմ համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը: Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են»,- ասաց Ն. Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր